Արփի Գաբրիելյանը կոսմետիկայի շարք է թողարկելու

Դերասանուհի-հաղորդավարուհի Արփի Գաբրիելյանը «Հերմիտաժ Արմենիա» օծանելիքների և կոսմետիկայի խանութ-սրահների ցանցի հետ համատեղ թողարկում է իր շրթներկերի հավաքածուն։ Այս մասին դերասանուհին գրել է իր ինստագրամյան էջում։

Շրթներկերի շարքը կոչվում է «Feral x Arpi», քանի որ Արփին համագործակցում է Feral շրթներկներիի բրենդի հետ։ Իսկ դերասանուհու կոսմետիկայի շարքը կկոչվի «Arpi Gabrielyan Beauty»։ Նա նշել է, որ իր հավաքածուի շնորհանդեսը տեղի կունենա նոյեմբերի 18-ին։