
Արիանա Գրանդեն դատի է տվել «Forever 21»-ին
Հանրաճանաչ երգչուհի Արիանա Գրանդեն 10 միլիոն դոլարի հայց է ներկայացրել «Forever 21»-ի դեմ՝ մեղադրելով ընկերությանը իրենց պարագաները վաճառելու համար երգչուհու համբավն օգտագործելու մեջ:
Երկուշաբթի օրը ներկայացված հայցի մեջ Գրանդեն ասել է, որ Forever 21-ը օգտագործել է իր անունը, կերպարը, նմանությունն ու երաժշտությունը՝ այդ թվում վարձելով Արիանա Գրանդեին «զարմանալիորեն նման» արտաքին ունեցող մոդելի՝ իրենց կայքի և այս տարվա սոցիալական մեդիայի արշավների համար:
Ըստ նրա՝ սրան նախորդել է համատեղ մարքեթինգային արշավի մասին բանակցությունների տապալումը, քանի որ «Forever 21» -ը պատրաստ չէր բավարար գումար վճարել «Գրանդեի մակարդակի աստղին», որի հետ երկարաժամկետ համագործակցությունը միլիոնավոր դոլարներ արժի:
«Ընկերության քաղաքականության համաձայն՝ Forever 21- ը չի մեկնաբանում ընթացիկ դատավարությունները», – ասված է ընկերության հաղորդագրության մեջ: «Մեղադրանքները վիճարկելով հանդերձ՝ մենք Արիանա Գրանդեի ակտիվ կողմնակիցներն ենք և վերջին երկու տարիներին աշխատել ենք նրա արտոնագրող ընկերության հետ: Հուսով ենք, որ կհասնենք երկկողմանի շահավետ համաձայնության և հետագայում կկարողանանք շարունակել համատեղ աշխատանքը»:
Աղբյուր՝ reuters.com