
Արդյունավետ միջոցներ ՝ ցելյուլիտից ազատվելու համար
Առջևում ամառային տաք օրերն են և ծովափնյա սեզոնը: Սա նշանակում է, որ ճիշտ ժամանակն կարգի բերելու մեր մարմինը: Չէ՞ որ լողազգեստ կրելու համար մեզ կատարյալ կազմվածք է հարկավոր:
Ստորև ձեզ ենք ներկայացնում մի քանր փորձված մեթոդ, որոնք կարող են օգնել ձեզ ազատվել ցելյուլիտից և հասնել ցանկալի արդյունքի:
- Օրվա ընթացքում կերեք քիչ, բայց հաճախ՝ 5-6 անգամ, 2-3 ժամը մեկ: Ուտելիքը պետք է պարունակի մեկ սպիտակուց և մեկ ածխաջուր: Նախաճաշը պետք է ուտել արթնանալուց հետո մեկ ժամվա ընթացքում:
- Ամեն ուտելուց մեկ բաժակ ջուր խմեք:
- Ժամանակ հատկացրեք հանգստանալու համար: Սա նշանակում է, որ ուժային վարժությունների միջև առնվազն 48 ժամ դադար է հարկավոր, իսկ գիշերը անհրաժեշտ է քնել առնվազն 7-8 ժամ:
- Կարդիո վարժությունները պետք է արվեն տարբեր հաճախականությամբ և տարբեր ժամային տևողություններով:
- Մկանային վարժություններ կարող եք անել շաբաթական 1-3 անգամ:
Աղբյուր՝ chicpin.com