
Ավելորդ քաշի 5 հոգեբանական պատճառ
Ուշադրություն գրավելու տարբերակ, թե՞ մեղքի զգացում։ Եկեք հասկանանք միասին, թե դուք ինչու եք տառապում ավելորդ քաշից։
Դուք խուսափում եք սեռական հարաբերություններից
Իհարկե, դա պատահական չէ։ Պարզապես ենթագիտակցական վախերը կառավարում են ձեզ։ Հոգու խորքում դուք վախենում եք տղամարդու հետ սեռական հարաբերություններ ունենալուց։ Ձեր ենթագիտակցությունը նախընտրում է լինել «գեր և տգեղ», որպեսզի խուսափեք արական սեռի ներկայացուցիչներից ։ Այդ թաքնված վախը հետևանք կարող է լինել չստացված հարաբերությունների, որից հետո ձեր ենթագիտակցությունը որոշել է ավարտել հարաբերությունները տղամարդկանց հետ և անցնել քաղցրավենիքին։
Ունեք չափից շատ մեծ պատասխանատվության զգացում
Փոքրիկ և փխրուն կինը ոչ միշտ է ընդունակ հաղթահարել իր վրա ընկած ամբողջ ծանրաբեռնվածությունն ու պատասխանատվությունը։ Աշխատանք, ամուսին, երեխաներ, ծնողներ, ընկերների խնդիրներ… Որպեսզի կարողանաք կրել այդ ամբողջ պատասխանատվությունը, ձեր ենթագիտակցությունը գործի է անցնում և չգտնելով ավելի ճիշտ որոշում՝ ընտրում է ավելորդ քաշ հավաքելու տարբերակը։ Դա կոչվում է գերպատասխանատվություն․ մեր օրերում ավելորդ քաշ հավաքելու ամենատարածված հոգեբանական պատճառներից մեկը։
Դուք ձգտում եք օգուտ քաղել
Եկեք անկեղծ լինենք. ավելորդ քաշը հիվանդություն է, իսկ հիվանդության ժամանակ ձեր մասին հոգ են տանում, խղճում են ձեզ։ Եվ դուք գտնում եք, որ դա այնքան էլ վատ տարբերակ չէ շրջապատից ստանալու այն, ինչ ձեզ պետք է։ Դուք օգտագործում եք ավելորդ քաշը, որպեսզի ձեզ զգաք զոհի դերում, արդարացնեք կյանքում եղած անհաջողությունները և իհարկե, աջակցություն ստանաք հարազատներից։ Ահա այսպիսի խորամանկ հնարք, որից տուժում է ձեր առողջությունը։
Դուք պատժում եք ձեզ սննդով
Մեղքի զգացում երեխաների, ամուսնու և ծնողների հանդեպ։ Դուք չեք ընկալում ձեր սեփական «ես»-ը ու ատում եք սեփական մարմինը։ Այն ամենը, ինչի պատճառով դուք չեք սիրում ձեզ, արթնացնում է ձեր մեջ ինքներդ ձեզ պատժելու անգիտակից ցանկություն։ Բայց քանի որ մեջքին խփելը չափից դուրս շատ է ձեզ համար, դուք նախընտրում եք դա անել սննդի միջոցով։ Դուք պատրաստ եք ավելորդ քաշ հավաքել, դիմանալ ծաղրանքներին և ատել սեփական արտացոլանքը։ «Այսպես է քեզ պետք»,- ասում եք դուք և գնում նորից ուտելու։
Դուք փորձում եք լցնել դրական հույզերի բացակայությունը
Սթրեսի հետևանքով ուտելը մի բան է, իսկ ստամոքսը լցնելու միջոցով զգացմունքային բացը լրացնելը՝ լրիվ ուրիշ։ Դա իսկապես սարսափելի է, քանի որ անգիտակցաբար է տեղի ունենում։ Հույզերը նույնպես «համ» ունեն․ սերը և կարեկցանքը քաղցր են։ Այդ պատճառով, երբ ձեզ մոտ պակասում են այդ երկու զգացումները, դուք կարող եք նստել բազմոցին և գրկել մի փոքրիկ տուփ՝ լցված քաղցր բլիթներով։ Սիրո պակասը ոչ միայն մանկության ժամանակ է վտանգավոր, այլ նաև հասուն տարիքում, քանի որ կարող է հանգեցնել լուրջ խնդիրների։ Եվ այստեղ, հասկանալի է, խոսքը չի վերաբերում միայն կողակցի սիրուն։
Աղբյուր՝ Lisa.ru