«Առողջ» սնունդ, որն այնքան էլ առողջարար չէ

Առողջ սնունդը չափազանց կարևոր է առողջության պահպանման համար: Դա է պատճառը, որ այսօր շատերը փորձում են առողջ ապրելակերպ վարել:

Խնդիրը կայանում է նրանում, որ մեզնից շատերն օգտագործում են մի շարք «առողջ» ուտելիքներ, որոնք, իրականում, այնքան էլ առողջարար չեն:

Ստորև ձեզ ենք ներկայացնում դրանցից մի քանիսը:

Բանջարեղենային չիպսեր

Թեև շատերի համար բանջարեղեն բառն առողջության հոմանիշն է, պետք է նշել, որ այս դեպքում դա ամենևին էլ այդպես չէ: Բանջարեղենային չիպսերը գրեթե չեն տարբերվում սովորական կարտոֆիլի չիպսերից, քանի որ պարունակում են մեծ քանակությամբ ճարպեր և նատրիում:

Դիետիկ յոգուրտներ

Որքան էլ զարմանալի է, բայց դիետիկ յոգուրտները շաքարավազ, սերուցք, խտանյութեր և արհեստական անուշաբույր նյութեր են պարունակում: Դա է պատճառը, որ դիետիկ յուգուրտները նույն համն ու տեսքն ունեն, ինչ սովորական յոգուրտները: Միակ տարբերությունը, թերևս, այն է, որ դիետիկ յուգորտները չեն կարող երկար ժամանակով հագեցվածության զգացողություն ապահովել, քանի որ սովորական յոգուրտների նման ճարպեր չեն պարունակում: Հետևաբար, ավելի լավ է սովորական յոգուրտ ընտրել և վրան թարմ մրգեր ավելացնել:

Գլյուտեն չպարունակող հացեր

Շատերը նախընտրում են գլյուտեն չպարունակող մթերքներ, այդ թվում նաև հաց օգտագործել՝ վստահ լինելով, որ դրանք ավելի առողջարար են: Սակայն գլյուտեն չպարունակող հացերը, դիետիկ յոգուրտների նման, շաքար և խտացուցիչներ են պարունակում:

Սա նշանակում է, որ այսպիսի հացերը գրեթե ոչնչով չեն տարբերվում սովորական հացերից և ամենևին էլ առողջարար չեն:

Աղբյուր՝ harpersbazaar.com