Առավոտյան սրտխառնոց ունեցող հղիներն ավելի խելացի երեխաներ են ունենում

Ճիշտ է՝ հղիությունը հրաշալի ժամանակաշրջան է, բայց նաև լի է բազմաթիվ դժվարություններով, որոնցից է առավոտյան սրտխառնոցը: Բայց մի շտապեք տխրել, քանի որ մենք շատ լավ բացահայտում ունենք ձեզ համար:

The Journal of Pediatrics ամսագրում հրապարակված ուսումնասիրության համաձայն առավոտյան սրտխառնոցն ապագա երեխայի բարձր IQ-ի նշան է: Ընդ որում, որքան հաճախակի են առավոտյան սրտխառնոցները, այնքան ավելի բարձր է երեխայի IQ մակարդակը:

Նշենք, որ հետազոտության շրջանակներում ուսումնասիրվել են 121 կանանց տվյալներ, ովքեր հղիացել էին 1998-2003 թվականներին, իսկ երեխաների IQ մակարդակը վերլուծության է ենթարկվել է 3-ից 7 տարեկան հասակում:

JAMA Internal Medicine ամսագրում հրապարակված մեկ այլ ուսումնասիրության արդյունքում էլ պարզվել է, որ առավոտյան սրտխառնոցը հղիության ժամանակ լավ նշան է, քանի որ վկայում է հղիության նորմալ ընթացքի մասին: Այլ կերպ ասած, առավոտյան սրտխառնոցը նշանակում է, որ կնոջ օրգանիզմում հորմոնների մակարդակը բավականաչափ բարձր է հղիությունը պահպանելու համար:

Աղբյուր՝ brightside