11 Փաստ, Որոնք Ապացուցում Են, որ Ձեր Ամուսինն Ամենալավն է

Ինչպես հայտնում է «Banter» պարբերականը, եթե ձեր ամուսինը կանոնավոր կերպով ձեր հանդեպ ցուցաբերում է հետևյալ ժեստերը, ապա նրան կարելի համարել աշխարհի լավագույն ամուսինը: Ուշադիր եղեք այս կետերին և փորձեք գտնել դրանք ձեր ամուսնու ամենօրյա գործողությունների մեջ:


Նա փորձում է հանգստացնել ձեզ, եթե դուք վատ տրամադրություն ունեք

Ամուսնու համար պետք է առաջնային լինի կնոջ երջանկությունը: Նա պետք է լսի ձեզ մեծ համբերությամբ և փորձի մխիթարել նույնիսկ այն դեպքում, երբ դուք տրամադրություն չունեք խոսելու և պատասխանելու: Այս տեսակի խնամքը կապացուցի, որ ձեր ամուսինն իսկապես մտածում է ձեր մասին:

 նա ամենալավ ամուսինն է, եթե միշտ Ձեր կողքին է

Նա ձեր կյանքն ավելի պարզ է դարձնում

Եթե ձեր ամուսինը փորձում է ձեր կյանքն ավելի պարզ դարձնել, լիակատար երջանկություն և սեր տալով, ապա նա ցույց է տալիս, թե որքան կարևոր եք դուք նրա համար, և որ նա պատրաստ է անել ամեն բան ձեզ երջանկացնելու համար:

 նա Ձեր կյանքը պարզեցնու՞մ է: Ուրեմն նա ամենալավ ամուսինն է:

Նա ցույց է տալիս իր սերը

Նա հատուկ վերաբերմունք ունի ձեր հանդեպ և չի վախենում դա ցույց տալ նույնիսկ հանրային վայրերում: Այսպիսի վերաբերմունքը ստիպում է ձեզ զգալ նրա սերն ու գործած ջանքերը:

 ամենալավ ամուսինը չի վախենում իր զգացմունքները ցույց տալուց

 

Նա հարգում է ձեր էմոցիաները

Ձեր էմոցիաները, մտքերն ու խոսքերը իսկապես կարևոր են ձեր ամուսնու համար: Նա միշտ կլսի ձեզ հետաքրքրությամբ և միշտ հաշվի կնստի ձեր էմոցիաների ու կարծիքների հետ:

 եթե նա հարգում է Ձեր էմոցիաները, ուրեմն նա կարող է համարվել ամենալավ ամուսինը

 Նա օգնում է ձեզ տնային գործեր կատարելիս

Բոլոր իդեալական ամուսիններն օգնում են իրենց կանանց տնային գործերի ժամանակ: Եթե ձեր ամուսինն իսկապես հոգ է տանում ձեր մասին, ապա անկախ աշխատանքի բնույթից նա միշտ կօգնի ձեզ:

նա կհամարվի ամենալավ ամուսին, եթե օգնի Ձեզ ամենուրեք

 Նա գնահատում է ձեր հումորի զգացումը

Եթե նա դրական է արձագանքում  ձեր անեկդոտներին և լիաթոք ծիծաղում է,ապա դա իսկապես պատկերում է նրա սերն ու հետաքրքրությունը դեպի ձեզ:

Ամենալավ ամուսինը գնահատում է կնոջ հումորի զգացումը

 Նա ազնիվ է

Կատարյալ ամուսինը միշտ ազնիվ է լինում կնոջ նկատմամբ և կիսվում է իր կյանքի ամեն մի փոքր մանրուքով: Դա ամրացնում է հարաբերությունները:

 ամենալավ ամուսինը միշտ ազնիվ է կնոջ հանդեպ

 Նա ձեզ շատ լավ է ճանաչում

Որո՞նք են ձեր սովորությունները, սիրելի կերակուրներն ու շոկոլադները: Նա գիտի ամեն ինչ:

 ամենալավ ամուսինն ամենալավն է ճանաչում իր կնոջը

 

Նա հիշում է տարելիցները

Անկախ նրանից, թե դա ձեր ծննդյան օրն է, թե որևէ այլ տարելից, նա երբեք չի մոռանա դա և նախօրոք առանձնահատուկ անակնկալ կպատրաստի ձեզ համար:

 եթե Ձեր ամուսինը հիշում է բոլոր տարելիցները, ուրեմն նա ամենալավն է

 Նա հիանում է ձեր ժպիտով

Նա միշտ կգտնի մի քանի ուղի, որպեսզի դուք պահպանեք այդ գեղեցիկ ժպիտը ձեր շուրթերին: Նա սիրում է ձեզ տեսնել այս վիճակում:

 իդեալական ամուսինը միշտ հիանում է իր կնոջ ժպիտով

Դուք միշտ գեղեցիկ կմնաք նրա համար

Անկախ նրանից, թե ժամանակի ընթացքում որքան կմեծանաք կամ կգիրանաք, նրա համար դուք հավերժ կմնաք աշխարհի ամենագեղեցիկ կինը: