
Աշուն, երեխաներ, խառնաշփոթ․ինչպե՞ս կարգավորել ամեն ինչ՝ չմոռանալով ձեր մասին
Նրանց համար, ովքեր ունեն երեխաներ, սեպտեմբերը խառը զգացումների ժամանակ է։ Փորձագետների այս խորհուրդները կօգնեն ձեզ անցնել այս շրջանը նվազագույն կորուստներով։
Հոգ տարեք ձեր մասին
Երբ կինը դժգոհ է կյանքից, նա լավ օրինակ չի կարող ծառայել երեխաների համար։ Միշտ պետք է բալանսը պահել․ մի փորձեք լինել կատարյալ մայր ձեր մշտական սթրեսների գնով։
Պարտականություններ դրեք երեխաների վրա
Մոտ 3 տարեկանից երեխաներին կարելի է ընտելացնել որոշ տնային պարտականությունների։ Բացի դրանից, նրանք կարող են օգնել խոհանոցային հարցերում։
Կենցաղային հարցերը կիսեք կողակցի հետ
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հիմնականում կանայք զբաղվում են տնային հարցերով 1,5-2 ժամ ավելի քան՝ տղամարդիկ։ Իսկ այն զույգերը, որոնք հավասարաչափ կիսում են պարտականությունները, ավելի ջերմ զգացմունքներ են ունենում միմյանց հանդեպ։
Նախորոք պլանավորեք ձեր գերծողությունները
Հատուկ նոթատետր ունեցեք, որտեղ կգրանցեք բոլոր ձեր հանդիպումները, բժշկի նշանակումներն ու ծնողական ժողովները։
Մի անհանգստացեք հագուստի մասին
Եթե հաճախ եք նյարդայնանում երեխաների հագուստի հարցում, ապա նրանց թողեք այդ ընտրությունը, բայց երեկոյան ժամերին։ Առավոտյան պետք է հագնել այն ինչ նախորոք որոշել էին։