
Նորաոճ դիմահարդարում․ այս աշնան 5 հիմնական միտումները
Նորաձևության տների ոճաբանների կողմից առաջարկվող դիմահարդարումը հաճախ դժվար է իրական կյանքում կիրառել: Սակայն աշուն 2018-ը բոլորովին այլ պատմություն է:
Շրջադարձ դեպի կարմիրը
Այս աշնան հիմնական ֆավորիտը կարմիր շրթներկն է, որը լինելու է դիմահարդարման գլխավոր և միակ ընդգծող տարրը։ Խուսափե՛ք աչքերի խիստ կոնտուրինգից և ստվերաներկերից, փորձարկումներ կատարե՛ք կարմիր շրթներկերով։ Նորաոճ են համարվում սառը վարդագույնից մինչև կարմրավուն երանգները։
«Smokey Eyes»
Զարմանալիորեն, «Smokey Eyes» դիմահարդարումը այս տարի ևս կլինի նորաձև, եթե օգտագործեք մուգ երանգներ։
Աշխատանքային դիմահարդարում
Մարմնագույն դիմահարդարումն այս աշնան գլխավոր միտումն է։ Որպեսզի Ձեր դեմքը շատ մռայլ և անգույն չլինի, կարելի է այս ոճը համադրել վառ գույների հետ, օրինակ՝ նարնջագույնի կամ վարդագույնի։ Այլընտրանք կարող են հանդիսանալ համարձակ գույների թարթիչները, օրինակ՝ դեղին։
Ստվերաներկերի խաղ
Հարկ է նշել, որ աշնանային հավաքածուների նորաձևության ցուցադրություններում շատ դիզայներներ նախընտրում են ոչ փայլուն, նուրբ ստվերաներկերը։ Խոսքը միայն բեժի մասին չէ, այլ գորշից երկնագույն բոլոր երանգների։
Ավելի շատ փայլ
Աշնանը փայլը գրեթե ամենուր է լինելու։ Պարզապես մի՛ մոռացեք ողջամտության մասին։ Եթե Ձեր դեմքը ավելի նման է հայելու, ապա Դուք, ամենայն հավանականությամբ, չափն անցել եք:
Աղբյուր՝ Grazia