
Որո՞նք են այս աշնան ամենանորաձև վերարկուները
Ցուրտ եղանակը սարերի ետևում չէ, և արդեն ժամանակն է ձեր զգեստապահարանը թարմացնելու նոր և գեղեցիկ աշնանային վերարկուներով։ Գեղեցիկ և լավ վերարկու պետք է լինի բոլոր կանանց զգեստապահարաններում, բայց, իհարկե, պետք է հաշվի առնել մի քանի նրբություններ։ Օրինակ՝ նորաձևության միտումները, որոնք փոխվում են ամեն տարի։ Ձեզ ենք ներկայացնում այս աշնան ամենաոճային վերարկուները։
Երկար վերարկու
Այսպիսի երկարությամբ վերարկուները բարձրահասակ կանանց հագին շատ գեղեցիկ կնայվեն։ Եթե ցածրահասակ եք, ուրեմն, ավելի գեղեցիկ կլինի, որ ընտրեք այլ ոճի վերարկու։ Աշնան համար ոճաբանները խորհուրդ են տալիս ընտրել երկար վերարկուներ չեզոք պաստելային գույների մեջ, օրինակ՝ բեժ, մոխրագույն կամ սև։
Վերարկու-բաճկոն
Հիանալի տարբերակ գործնական և օֆիսային ոճի համար։ Այն ցանկալի է կրել դասական հագուստի, ջինսե հագուստների կամ կարճ զգեստների հետ:
Լայն վերարկու (oversize)
Այս աշնանը նորից նորաձև են լայն վերարկուները։ 2018թ․ ոճաբանները խորհուրդ են տալիս համադրել այսպիսի վերարկուները կովբոյական երկարաճիտ կոշիկների հետ։ Պետք է նշել, որ այսպիսի բաճկոնները շատ գեղեցիկ են նայվում այն կանանց վրա, ովքեր ունեն գեր ձեռքեր կամ, հակառակը, շատ նիհար են։
Նեղ գոտկատեղով վերարկուներ
Կանացի վերարկուն գոտիով կամ առանց դրա գեղեցիկ կընդգծի ձեր կազմվածքը և ձեր տեսքը ավելի ռոմանտիկ կդարձնի։ Կրե՛ք այսպիսի վերարկուներ զգեստների, միդի-շրջազգեստների և ջինսերի հետ։
Փափուկ կտորից վերարկուներ
Աշնան համար շատ լավ տարբերակ են փափուկ կտորից կարված վերարկուները։ Այսպիսի վերարկուները շատ գեղեցիկ տեսք ունեն, առանց ավելորդ դետալներ և աքսեսուարներ ավելացնելու։
Վերարկու-տրենչ
Օձիքով տրենչ-վերարկուները նույնպես այս աշնանը շատ մոդայիկ են լինելու։ Կրե՛ք այսպիսի վերարկուներ աշնանային և ձմեռային կոշիկների հետ։
Աղբյուր՝ Ivona