Աշխարհի 5 Շքեղագույն Վիլաները

«Շքեղություն» բառի ամենաճշգրիտ բացատրությունն ու սահմանումը վիլաներն են: Շքեղ գույքի շուկան առաջարկում է ճարտարապետների համար առավել հետաքրքիր նախագծեր: Այս մասինգրում է «Luxhabitat» պարբերականը: Ահա աշխարհում ամենաշքեղ վիլաները, որոնք կարող են ոգեշնչման աղբյուր հանդիսանալ ձեր ապագայի տան նախագծի համար:

Վիլա Լոս Անջելոսում

Վիլա Լոս Անջելոսում

Այն ամենաթանկ բնակելի անշարժ գույքնէ, որը երբևէ գրանցվել է ԱՄՆ-ում: Արժե 250 մլն դոլար: Այս հսկայական 380,000 քմ մակերեսով առանձնատունն ունի բացօթյա լողավազաններ, կինոթատրոն, բոուլինգի տաղավար և ուղղաթիռի վայրէջքի պահոց:

Վիլա Դուբայում

վիլա Դուբայում

Այս վիլան ունի հրաշք տեսարան, որը դիտում է դեպի Ամերիկա Հիլզի Մոնտգոմերիի գոլֆի դաշտը Արաբական Էմիրություններում: Բոլոր սենյակներն ունեն իրենց առանձին բաղնիքները: Կա նաև զվարճանքի համար նախատեսված գոտի, որը պարունակում է մեծ կինոթատրոն:

Վիլա Բահամաներում

վիլա Բահամաներում

Այս վիլլան գտնվում է մասնավոր կղզու վրա: Այն աշխարհում ամենաթանկ վարձակալվող վիլաներից է: Մեկ շաբաթվա վարձավճարն արժի 730.000 ԱՄՆ դոլար 28 անձանց համար:

Վիլա Կալիֆորնիայում

Սա 200 մլն դոլար արժողությամբ առանձնատուն է: Բաղկացած է 10 առանձին շենքերից և զբաղեցնում է23 հեկտար հողատարածք: Ներկայումս այնտեղ ապրում է աշխարհում 3րդ ամենահարուստ մարդը:

Վիլա Ֆրանսիայում

վիլա Ֆրանսիայում

500 միլիոն եվրո արժողությամբ, այս վիլլան աշխարհի ամենաթանկ բնակելի տներից մեկն է, եթե ոչ ամենաթանկը: Ի տարբերություն այլ շքեղ վիլաների, այս դղյակը ունի հզոր պատմական ծագում: Այն կառուցել է Բելգիայի թագավոր Լեոպոլդ II-ը` որպես իր սիրուհիներից մեկին նվեր: