Աշխարհի 5 ամենահարուստ երկրները

Աշխարհի ամենահարուստ երկրներն առանձնացնելու համար կան տարբեր նախապայմաններ:  Նախ և առաջ կարելի է, օրինակ, որպես հիմք ընդունել համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կամ էլ` երկրի ընդհանուր եկամուտը։ Իրական վիճակը կարելի է պարզել` հաշվարկելով մեկ շնչին հասնող ՀՆԱ-ն, որը ցույց կտա յուրաքանչյուր քաղաքացու կենսամակարդակը:

Եվ այսպես ձեզ ենք ներկայացնում երկրագնդի հինգ առաջատար ու հարուստ երկրների ցանկը:

Քաթար

Քաթար՝ հարուստ երկրներից մեկը

Մերձավոր Արևելքում, Արաբական թերակղզու վրա տեղակայված այս փոքր Էմիրատն աշխարհում ամենահարուստն է: Ըստ արժույթի միջազգային հիմնադրամի տվյալների՝ Քաթարում ՀՆԱ-ն կազմում է 124,927 դոլար յուրաքանչյուր շնչին:

Լյուքսեմբուրգ

Լյուքսեմբուրգ՝ հարուստ երկրներից մեկը

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունը գաճաճ պետություն է Եվրոպայում: Մեկ շնչին հասնող ՀՆԱ-ն այստեղ կազմում է 109,191 դոլար:

Սինգապուր

Լյուքսեմբուրգ՝ հարուստ երկներից մեկը

Այստեղ բնակչության մեկ շնչին հասնող ՀՆԱ-ն կազմում է $90,531 դոլար: Շնորհիվ ազատ տնտեսության ու կոռուպցիայի բացակայության` Սինգապուրը շատ արագ գրավեց ներդրողների ուշադրությունն ու բացեց դռներն աշխարհի առաջ։

Բրունեյ

Բրունեյ՝ ամենահարուստ երկրներից մեկը

Բրունեյը զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը՝ գրանցելով մեկ շնչին հասնող 76,743 դոլարի եկամուտ:

Իռլանդիա

5-րդ հորիզոնականն է զբաղեցնում Իռլանդիան, որտեղ  ապրում է 4.5 մլն մարդ, իսկ յուրաքանչյուր քաղաքացուն ընկնող ՀՆԱ-ն 72,632 դոլար է: