Աշխարհի 10 ամենաթանկարժեք շոկոլադները

Ամբողջ աշխարհում շոկոլադը համարվում է բոլոր ժամանակների ամեանասիրված աղանդերը։ Շոկոլադը լինում է տարբեր համային տեսակների, և այն ոչ միայն համեղ է, այլ նաև կարող է օգտակար լինել։ Կախված շոկոլադի և ապրանքանիշի տեսակներից՝ շոկոլադի արժեքը կարող է շատ տարբեր լինել և նույնիսկ աներևակայելի թանկ։ Իսկ դուք պատրա՞ստ եք վճարել ցանկացած գին՝ ձեռք բերելու ամենից ամենաթանկարժեք շոկոլադը։ Եթե ձեզ երբևէ հետաքրքրել է, թե աշխարհի ամենաթանկ շոկոլադները որքան կարժենան, ապա մեր հոդվածը ձեզ համար է։

  1. Vosges Haut Chocolat

Կատրինա Մարկոֆին պատկանող «Vosges Haut Chocolat» շոկոլադի ֆաբրիկան գտնվում է Չիկագոյում։ Մարկոֆը ստեղծել է աներևակայելի յուրահատուկ համային տեսականի՝ օգտագործելով այնպիսի բաղադրիչներ, որոնք շատերը չեն ասոցացնի շոկոլադի հետ: Այդ բաղադրիչներից են, օրինակ՝ խոզապուխտը և մեքսիկական չիլին։ Մարկոֆը նաև օգտագործել է դարչին, կոճապղպեղ, սև քունջութի սերմեր և նույնիսկ վասաբի իր շոկոլադների մեջ։ Մարկոֆը մենակ է որոշում, թե ինչ բաղադրություն պետք է ունենան իր շոկոլադները։ Նրա բոլոր ստեղծագործությունները ձևավորվում են նույնպես իր կողմից։ Շոկոլադների գինը սկսվում է 90 դոլարից։

  1. Amedei Porcelana by Amedei

Պորսելանա անունն առաջացել է շոկոլադի մեջ օգտագործվող կակաոյի կիսաթափանցիկ հատիկներից, որոնք աճում են Վենեսուելայում։ Շոկոլադն արժանացել է տարբեր մրցանակների, այդ թվում՝ «Լավագույն սև շոկոլադե սալիկ» և այլն։ Մեկ շոկոլադե սալիկի գինը սկսվում է 90 դոլարից։

  1. Grand Cru by Pierre Marcolini

Բելգիացի շոկոլադի գիտակ Պիեռ Մարկոլինին օգտագործում է ամենաբարձրակարգ կակաոյի հատիկները՝ ներկրված լավագույն արտադրող երկրներից, ինչպիսիք են Վենեսուելան, Մադագասկարը, Մեքսիկան և Էկվադորը։  Շոկոլադների պատրաստման հիմնական գործընթացը շոկոլադը վանիլով համեմելն է, բայց այնպիսի յուրահատուկ ձևով, որը շոկոլադները դարձնում է նորարարական և անուշալի։ Այս շոկոլադները վաճառվում են 102,50 դոլարով։

  1. Richart

Մեկ այլ շոկոլադ արտադրող ընկերություն, որն օգտագործում է յուրահատուկ համերի և բաղադրիչների համադրություններ, «Richart»-ն է։ Այս շոկոլադները ունեն բուսական, մրգային, ծաղկային, համեմունքային և ցիտրուսային համերի խառնուրդներ։ Այս ընկերությունը ևս  կակաոյի հատիկները ձեռք է բերում ամենաբարձրակարգ արտադրող երկրներից:

  1. The Aficionado’s Collection by The House of Grauer

Այս շոկոլադը ստեղծվել է Շվեյցարիայում։ Այն ունի շատ յուրօրինակ և արտասովոր համ։ Բաղկացած է 14 համային բաղադրիչներից, որոնց մեջ են մտնում ճապոնական Մաթչա թեյը, ֆրանսիական օրգանական «Bee Pollen»-ը և թուրքական «Անիսե»-ն։ Դուք կարող եք համտեսել այս համեղ շոկոլադները ընդամենը 210 դոլարով։

  1. Amedei Toscano Black Truffles in Swarovski Chocolate Box by the-chocolate.com

Տրյուֆելները աշխարհի ամենաթանկ աղանդերներից են։ «Amedei Toscano Black»-ը իր մեջ պարունակում է 3 շքեղ տարր, որոնք այն դարձնում են չափազանց գեղեցիկ և թանկ ուտելու համար։ Շոկոլադը պարունակում է տրյուֆել, «Armand Brignac» շամպայն և Swarovski շքեղ և թանկարժեք բյուրեղիկներ։ Շոկոլադի մեկ տուփը վաճառվում է 294 դոլարով։

  1. Chocolates with Edible Gold by De Lafee

Դուք երբևէ մտածե՞լ եք ոսկի ուտելու մասին։ Այս շոկոլադները պատրաստված են ոսկուց։ Այս շվեյցարական շոկոլադի ընկերությունը ստանում է իր կակաոյի սերմնահատիկները ամենաբարձրակարգ կակաո արտադրող Էկվադորից, ինչն այն դարձնում է ամենաթանկարժեք շոկոլադներից մեկը: Շոկոլադը զարդարված է ուտելի ոսկե փաթիլներով։ Այն այնքան շքեղ է, որ վաճառվում է  508 դոլարով։

  1. Le Grand Louis XVI by Debauve and Gallais

Ընկերությունը ստեղծվել է 1800թ. Սյուլպիս Դեբովի կողմից։ 23 տարի անց նրան միանում է իր զարմիկ Անտուան Գալեն, և ընկերությունը դառնում է թագավորական ընտանիքներին շոկոլադ մատակարարող, ներառյալ Նապոլեոնին և ուրիշ ֆրանսիացի թագավորների։ Շոկոլադները վաճառվում են մոտավորապես 900 դոլարով։

  1. Wispa Gold Chocolate by Cadbury $1,600

«Cadbury»-ն աշխարհի ամենահեղինակավոր շոկոլադի ընկերություններից մեկն է, որը ստեղծել է «Wispa» թանկարժեք շոկոլադե սալիկը՝ փաթաթված ոսկյա ուտելի տերևի մեջ։ Բրիտանական ընկերությունն այս շոկոլադը դեռ տարիներ առաջ էր արտադրում, բայց հիմա որոշել է վերաթողարկել։ Շոկոլադներն արժեն 1600 դոլար։

  1. Chocopologie Chocolate Truffle by Fritz Knipschildt $2,600

Հայտնի դանիացի շեֆ-խոհարար Fritz Knipschildt-ը 1999թ. ստեղծել է իր սեփական շոկոլադի ընկերությունը, որի անունն է «Knipschildt Chocolatier»։ Knipschildt-ը ստեղծել է «La Madeline au Truffe»-ն, որը պատրաստելիս օգտագործվում է 70% Վալռհոնա սև շոկոլադ և վանիլ` որպես գլխավոր բաղադրիչներ։ Նա նաև ավելացնում է տրյուֆելի յուղ, շաքար և խտացրած կաթ, որպեսզի ստանա ամենաանկրկնելի և հարուստ շոկոլադը, որը դուք երբևէ կփորձեք։ Շոկոլադն արժե 2600 դոլար։

Աղբյուր՝ moneyinc.com