Աշխարհի լավագույն 4 կղզիները ծովագնացության համար

Ծովային ճանապարհորդությունները հիանալի միջոց են բացահայտելու աշխարհի ամենագողտրիկ անկյունները: Ստորև Ձեզ ենք ներկայացնում աշխարհի լավագույն 4 կղզիները ծովագնացության համար:

Մալյորկա, Իսպանիա

Մալյորկան Բալեարյան կղզիախմբի ամենամեծ կղզին է, որը գտնվում է Իսպանիայում։ Այն կատարյալ է թե՛ սկսնակ, թե՛ հմուտ նավարկողների համար: Կղզու շուրջ արագ նավարկությունը տևում է 1 շաբաթ։ Եթե ժամանակը բավականացնում է, ապա նախընտրելի է երկշաբաթյա ավելի դանդաղ տարբերակը, որն ընդգրկում է կանգառներ լավագույն նավահանգիստներում։

Պագ, Խորվաթիա

Խորվաթիան ևս նավարկության համար հիանալի ընտրություն է և հիշեցնում է 1960-ականների ֆրանսիական Ռիվիերան: Խորվաթիայի Պագ կղզում, որը պատկանում է Ադրիատիկ ծովի ավազանին, խաղաղ նավահանգիստներ կգտնեք նույնիսկ ամռան ամենաթեժ սեզոնին: Նշենք, որ այս գողտրիկ վայրը գտնվում է Զադար ծովափնյա քաղաքի մոտ, որը  Խորվաթիայի հնագույն բնակավայրերից է:

Բերմուդյան կղզիներ, ԱՄՆ

Նավարկությունն անխուսափելիորեն ասոցացվում է Բերմուդյան կղզիների հետ, որոնք գտնվում են Ատլանտյան օվկիանոսի հյուսիսարևմտյան մասում՝ Հյուսիսային Ամերիկայից մոտ 900 կմ հեռավորության վրա։ Կղզիները պատկանում են Մեծ Բրիտանիային։

Այստեղ եղանակը հարմար է բաց ծովում նավարկելու համար, իսկ ջուրը հիմնականում խաղաղ է, ինչը բարենպաստ է հանգիստ ծովային ճամփորդությունների համար:

Անտիգուա, Կարիբյան ծով

Փոքր, դրախտային Անտիգուա կղզին հայտնի է որպես կարիբյան նավարկության մայրաքաղաք: Կղզին հայտնի է նաև Antigua Sailing Week ամենամյա միջոցառմամբ, որը տեղի է ունենում ապրիլ ամսին հարավային ափին գտնվող Անգլիական նավահանգիստ կոչվող բնակավայրում: Միջոցառման շրջանակներում կազմակերպվում են մրցարշավներ, որոնց մասնակցում են սիրողական և պրոֆեսիոնալ մակարդակի մարզիկներ:

 

 Աղբյուր՝ booking.com