Աշխարհի ամենաթանկ 10 կոշիկները

Դուք Ձեզ համարու՞մ եք «կոշկամոլ»: Եթե տանը 5 զույգից ավելի կոշիկ ունեք, ուրեմն, հավանաբար, Դուք հենց այդպիսին եք։ Բայց նույնիսկ եթե այդպիսին չեք, ամեն դեպքում հետաքրքիր է իմանալ, թե մարդիկ որքան են պատրաստ վճարել իրենց ոտքերի մերկությունը ծածկելու համար։ Ստորև կծանոթանաք աշխարհի ամենաթանկ կոշիկների տասնյակին։

Harry Winston Ruby Slippers

Վճարելով երեք միլիոն դոլար՝ Դուք կարող եք ունենալ «Օզ աշխարհի կախարդը» ֆիլմից Դորոթիի կարմիր կախարդական կոշիկների ճշգրիտ կրկնօրինակը։

Stuart Weitzman Rita Hayworth Heels

Պատված լինելով ամենաաներևակայելի թանկարժեք քարերով՝ թերևս տրամաբանական է, որ այս կոշիկներն արժեն երեք միլիոն դոլար։

 

Jason Arasheben Custom

 

Այս ադամանդապատ, պատվերով կարված կոշիկները կրում էր Նիք Քենոնը «American Idol»-ի վերջին եթերաշրջանը վարելիս: Կոշիկները ծածկված են ավելի քան 14 000 կլոր, սպիտակ ադամանդներով սպիտակ ոսկու վրա, որոնց արժեքը գնահատվում է երկու միլիոն դոլար։

 

Gold-Dipped Nike Dunks

 

Դժվար թե կամենայիք շատ հաճախ կրել 24 կարատանոց ոսկով պատված վեց հազար դոլար արժողությամբ այս սպորտային կոշիկները։ Ո՞վ կուզենա կեղտոտել իր ոսկին։

 

Jimmy Choo Belgravia High Tops & Star Studded

 

Այս կոշիկներն արժեն ավելի քան $2,000:

 

Prada Derby Shoes

 

«Prada» ապրանքանիշի դերբի ոճի այս հետաքրքիր կոշիկներն արժեն մոտ $1,500։

 

Margiela Metallic Future Sneakers

 

Այս կոշիկները կարող եք ունենալ, եթե պատրաստ եք վճարել գրեթե $2,000։

 

Nike HyperAdapt 1.0

 

Nike-ի առաջին ինքնակոճկվող սպորտային կոշիկների գինն է մոտ $4.000։

 

Adidas Pharrell Human Race NMD “Friends and Family”

 

Չնայած այս կոշիկների լավագույն տարբերակն այդպես էլ չթողարկվեց, գնելու հնարավորության դեպքում նրանք Ձեզ վրա կնստեին $8.000:

 

Gucci Fur Slippers

 

Եթե ցանկանում եք Ձեր քայլելիս այնպիսի տպավորություն ստեղծվի, ասես Ձեր ոտքերին կենդանի արարածներ եք կրում, այդ հաճույքը կարժենա $1,800։