Աշխարհի ամենաթանկ պայուսակները

Պայուսակը միշտ էլ համարվել է յուրաքանչյուր հանդերձանքի գլխավոր աքսեսուարը։ Ահա և հավաքել ենք աշխարհի ամենաթանկ պայուսակների հավաքածուն, որոնց արժեքները կարդալիս խորհուրդ ենք տալիս լինել նստած վիճակում։

Mouawad 1001 Nights Diamond Purse

2001 թվականին այս պայուսակը գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում: 18 կառատանի ոսկուց և 4.517 ադամանդներից պատրաստված այս պայուսակը պատարելու համար պահանջվել է 8800 ժամ: Իսկ այն արժե 3,800,000 ԱՄՆ դոլար։

Hermes Kelly Rose Gold

Այս պայուսակի հեղինակն է հանրահայտ Պիեռ Կարդենը, ում պահանջվել է երկու տարի այս աքսեսուարը ստանալու համար։ Այն արժե 2,000,000 ԱՄՆ դոլար, սակայն նրա չափն այնքան փոքր է, որ վստահ չենք նույնիսկ բանկային քարտ կտեղավորվի իր մեջ, թե ոչ:

Hermes Chaine’d Angre Bag

Աշխարհում այս պայուսակներից ընդամենը երեքն են և արժի այն 1,400,000 ԱՄՆ դոլար։ Ինչպես երևի նկարից կռահեցիք, դրա մեջ ևս շատ քիչ բան կարող է տեղավորվել։

Lana Marks Cleopatra Clutch

Այս կլաչը պատրաստված է ամերիկյան ալիգատորի կաշվից և պարուրված ադամանդներով։ Այն ստեղծվել է հատուկ չինացի դերասանուհի Լի Բինբինի համար և արժե այն 400,000 ԱՄՆ դոլար:

Chanel Diamond Forever Bag

Այս Chanel պայուսակի վրա կա 334 ադամանդ: Այն սահմանափակ հավաքածուից է, որից աշխարհում կա ընդամենը 13 հատ։ Այն արժե 261,000 ԱՄՆ դոլար։

Fuchsia Diamond-Studded Hermes Birkin

Այս սպիտակ ոսկուց և ադամանդներով պարուրված պայուսակը գնել են 2015-ին Հոնկոնգում կայացած աճուրդի ընթացքում: Գինը ՝ 222,000 ԱՄՆ դոլար։

Hermes Shiny Rouge H Porosus Crocodile Birkin Bag

Այս կոկորդիլոսի կաշվով պայուսակը, որի չափսն ի դեպ 30 սմ է, գնվել է մի քանի տարի առաջ Տեխասում կայացած աճուրդի ժամանակ՝ 203,150 ԱՄՆ դոլարով։

Աղբյուր՝ PeopleTalk