
Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերը
21-ամյա ամերիկացի մոդել Քայլի Ջենները դարձել է պատմության ամենաերիտասարդ միլիարդատերը: Forbes ամսագիրը գնահատել է նրա կարողությունը մեկ միլիարդ դոլար: Քայլին իր կարողությունը ոչ թե ժառանգել է, այլ վաստակել է ինքնուրույն:
Նոյեմբերին Forbes- ը Ջենների լուսանկարը տեղադրել էր պարբերականի շապիկին՝ գնահատելով նրա կարողությունը 900 միլիոն դոլար:
Այսպիսով, Ջենները կարողացավ կոտրել ֆեյսբուքյան հիմնադիր Մարկ Ցուկերբերգի ռեկորդը, ով միլիարդատեր դառնալու ժամանակ 23 տարեկան էր: