
Աշխարհի ամենաբարձր վարձատրվող դերասանների տասնյակը
Forbes- ի փոխանցմամբ` հայտնի ամերիկացի դերասան, պրոդյուսեր և հասարակական գործիչ Ջորջ Քլունին համարվել է անցյալ տարվա ամենաբարձր վարձատրվող դերասանն աշխարհում:
2017 թվականի հունիսի 1-ից մինչև 2018 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում նա ունեցել է մոտ 239 մլն դոլար չհարկված եկամուտ: Այս մասին հաղորդում է Forbes- ը:
Թեև նա այդ ժամանակահատվածում ոչ մի ֆիլմում չի նկարահանվել, սակայն Քլունին իր եկամուտը հիմնականում ստացել է տեկիլայի իր ապրանքանիշի՝ Casamigos Tequila- ի 2017 թվականի հունիսի 700 միլիոն դոլարի հասնող վաճառքից:
Նրան հաջորդում են ամերիկացի դերասան, պրոդյուսեր և պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ Դուեյն Դուգլաս Ջոնսոնը, ամերիկացի դերասան և պրոդյուսեր Ռոբերտ Ջոն Դաունին և 7 այլ հայտնի դերասաններ, որոնց ցուցակը ներկայացնում ենք ստորև:
10. Քրիս Էվանս – $34 միլիոն
9. Սալման Խան – $38.5 միլիոն
8. Ադամ Ռիչարդ Սենդլեր – $39.5 միլիոն
7. Ակշայ Կումար – $40.5 միլիոն
6. Ուիլ Սմիթ – $42 միլիոն
5. Ջեքի Չան – $45.5 միլիոն
4. Քրիս Հեմսվորթ – $64.5 միլիոն
3. Ռոբերտ Ջոն Դաունի – $81 միլիոն
2. Դուեյն Դուգլաս Ջոնսոն – $124 միլիոն
1. Ջորջ Քլունի – $239 միլիոն
Աղբյուր՝ businessinsider.com