Աշխարհը նշում է Մայքլ Ջեքսոնի 60-ամյակը։

Այսօր Մայքլ Ջեքսոնի 60-ամյակն է։

Մայքլ Ջոզեփ Ջեքսոնը ծնվել է 1958թ օգոստոսի 29 ԱՄՆ-ի Ինդիանա նահանգի՝ Գերի քաղաքում։ Նա երգիչ էր, պրոդյուսեր, երգահան, պարող և դերասան։ Երաժշտության, պարի և նորաձևության մեջ ունեցած իր ներդրումը Մայքլին մոտ չորս տասնամյակ դարձրեց փոփ երաժշտության կենտրոնական դեմքը։

Նրան համարում են փոփ երաժշտության արքա, արժանացել է «Սերնդի», «Տասնամյակի», «Դարի լավագույն երգիչ», «Հազարամյակի արտիստ» կոչումներին։ Ջեքսոնը բոլոր ժամանակների ամենաշատ սկավառակ վաճառած արտիստն է (780 միլիոն սկավառակ), նրան են պատկանում աշխարհի ամենավաճառվող ստուդիական ալբոմը, ամենավաճառվող ռեմիքս ալբոմը, ամենաշատ վաճառված երկսկավառականի ալբոմը և ամենաթանկարժեք տեսահոլովակը։ Նա 13 անգամ գրանցվել է «Գինեսի ռեկորդների գրքում» և համարվում է բոլոր ժամանակների ամենանշանավոր և ազդեցիկ արտիստներից մեկը։

Ջեքսոնն այն եզակի երգիչներից է, ում անունը 2 անգամ գրանցվել է ռոք-ն-ռոլլի փառքի սրահում։ Ջեքսոնը 15 անգամ արժանացել է Գրեմմի մրցանակի, ունեցել է 13 հիթ և վաճառել է ավելի քան 780 միլիոն սկավառակ, արժանացել է 26 American Music Awards-ի այդ թվում նաև Դարի Արտիստ կոչմանը։ Մայքլը նաև մեծ մարդասեր էր և ուներ 39 բարեգործական ընկերություն։ 2009 թվականի հունիսի 23-ին «Ի բարօրություն մարդկության» մրցանակի հանձնման բարձրագույն խորհրդի որոշմամբ Մայքլ Ջեքսոնը պարգևատրվեց «Համաշխարհային մշակույթում ունեցած կարկառուն ավանդի համար» մրցանակով:

Նրա Thriller ալբոմի՝ «Beat It», «Billie Jean» և «Thriller» երգերը խթան հանդիսացան ռասայական անհավասարությունների խաղտման համար, և այս տեսահոլովակների շնորհիվ նա դարձավ աֆրոամերիկյան առաջին երգիչը, ում ցուցադրեցին MTV ալիքով։ Նա իր ուրույն ներդրումն ունեցավ նաև պարի ասպարեզում։ Նա հորինել էր նոր և բարդ պարային ձևեր, որը փորձում էին և մինչև օրս էլ փորձում են կրկնօրինակել շատ-շատերը․դրանցից են հայտնի լուսնային քայլվածքը (moonwalk) և «ռոբոտ» պարը։

Մայքլ Ջեքսոնը մահացել է 2009 թվականի հունիսի 25-ին՝ 50 տարեկան հասակում։