
Ինչպե՞ս հասկանալ` ձեր մատնահարդարումն անվտանգ է, թե ոչ
Չգիտես ինչու, երբ հերթը հասնում է մատնահարդարմանը, շատերն առաջին հերթին մտածում են դիզայնի, գույների և ոճի մասին, սակայն դա ամենակարևորը չէ։ Իհարկե, կարևոր է ընտրել մոդայիկ գույներ և մնալ նորաձև, բայց պարտադիր է նաև հետևել եղունգների առողջությանը։
Պիլինգային տեխնոլոգիա
Մատնահարդարման ամենաանվտանգ տեսակն այսպես կոչված «եվրոպական» կամ պիլինգային տեխնոլոգիան է։ Դրա հիմնական առանձնահատկությունն այն է, որ բոլոր գործիքները միանգամյա օգտագործման համար են նախատեսված (մատնահարդարը ձեր ներկայությամբ բացում է փաթեթը և աշխատանքն ավարտելուց հետո դեն է նետում այն): Գործողությունը կատարվում է առանց ջրի, իսկ եղունգների բուժումն անցնում է արագ և անցավ։ Ի դեպ, արդյունքը պահպանվում է 2-3 շաբաթ։
Որակյալ ներկանյութ
Ներկանյութը նույնպես ազդում է եղունգների առողջության վրա։ Այդ պատճառով ընտրե՛ք անվտանգ ներկանյութեր կամ գել-լաքեր, որոնց բաղադրության մեջ չկա դիբուտիլ ֆտալատ, կամֆորա և այլ վտանգավոր կամ վնասակար բաղադրիչներ, որոնք փչացնում են եղունգները։
Աղբյուր՝ PeopleTalk