
Անջելինա Ջոլիի լավագույն աֆորիզմները կյանքի, սիրո և գեղեցկության մասին
Անջելինա Ջոլին աշխարհի ամենագեղեցիկ կանանցից մեկն է։ Աշխարհահռչակ դերասանուհին հայտնի է իր բարեգործական գործունեությամբ Աֆրիկայում և Միջին Արևելքում։ Հավելենք, որ Անջելինան 6 երեխաների մայր է և շարունակում է ոգեշնչել միլիոնավոր կանանց և աղջիկների լինել ավելի ինքավստահ և հավատալ սեփական ուժերին:
Ձեզ ենք ներկայացնում դերասանուհու լավագույն աֆորիզմները կյանքի, սիրո և գեղեցկության մասին:
- Մարդիկ ունեն երկու կողմ՝ լավ և վատ, անցյալ և ապագա։ Մենք պետք է միավորենք այդ կողմերը այն մարդու մեջ, ում սիրում ենք։
- Համարձակ որոշումներ կայացրու և սխալվիր։ Հենց այդ սխալներն են մեզ դարձնում այնպիսին, ինչպիսին մենք կանք։
- Երբ քո ընտանիքն ունես, կյանքդ ամբողջովին փոխվում է։ Կարծում եմ, որ դա ամենազարմանալի բանն է, երբ կյանքդ նվիրում ես ուրիշին և որոշում կայացնելիս առաջին հերթին հենց նրան ես հաշվի առնում։ Դա պարզապես հրաշալի է:
- Ինձ համար ամեն ինչ անիմաստ կլիներ, եթե ես իմ կյանքն ապրեի առանց ուրիշներին օգտակար լինելու:
- Ես մահվան մասին ավելի հաճախ եմ մտածում, քան ուրիշները։ Կարծում եմ՝ դրա պատճառն այն է, որ ես շատ ավելի եմ սիրում կյանքը։
- Ինձ միշտ թվացել է, որ ես մեծ շրթունքներով և մեջտեղից բացված մազերով հիմար տիկնիկի տեսք ունեմ: Ժամանակի ընթացքում դու հասկանում ես, որ հարկավոր է ընդունել ինքդ քեզ այնպիսին, ինչպիսին որ կաս: Իսկ հետո համբուրում ես քո սիրելիին և հասկանում, թե ինչի համար են անհրաժեշտ շրթունքները:
- Ես ինձ գեղեցիկ չեմ համարում, քանի որ շատ թերություններ եմ տեսնում իմ մեջ։ Մարդիկ երբեմն շատ տարօրինակ կարծիքներ են հայտնում՝ ասելով, որ ես նիհար եմ, կարծես դա պետք է երջանկացնի ինձ։
- Կյանքը շատ մարտահրավերներ է նետում մեզ։ Եվ մեզ չպետք է վախեցնեն այն դժվարությունները, որոնք մենք կարող ենք վերահսկել:
- Խիզախ, համարձակ և ազատ եղիր:
- Ես երբեք չեմ ապրել իմ կյանքը ուրիշների կարծիքը լսելու համար։ Ես գիտեմ, որ լավ մարդ եմ։ Ես գիտեմ, որ լավ մայր եմ։ Բայց դա իմ երեխաները պետք է որոշեն, այլ ոչ թե ողջ աշխարհը։
- Մենք սիրում ենք ոչ թե այն պատճառով, որ վերջապես կատարյալ մարդու ենք հանդիպել, այլ այն պատճառով, որ սովորում ենք թերություններ ունեցող մարդուն կատարյալ տեսնել։