
Անկրկնելի թխվածքաբլիթների բաղադրատոմսեր` ամենածույլերի համար
Եթե չեք ցանկանում շատ ժամանակ անցկացնել խոհանոցում, ապա ստորև ներկայացված թխվածքաբլիթների բաղադրատոմսերը հենց ձեզ համար են: Անկրկնելի համը երաշխավորված է:
Կակաոյով թխվածքաբլիթներ առանց ալյուրի
Անհրաժեշտ բաղադրիչները.
- 3 մեծ ձու
- 3 բաժակ շաքարի փոշի
- Մեկուկես բաժակ կակաո
- Կես թեյի գդալ դարչինի փոշի
- Մեկ քարորդ թեյի գդալ ծովի աղ
- Մեկուկես թեյի գդալ վանիլին
- 1 բաժակ դառը շոկոլադ
- Ծովային աղի փաթիլներ՝ վրան ավելացնելու համար
Պատրաստման եղանակը.
- Ջեռոցը նախապես տաքացրեք 350°F / 175°C ջերմաստիճան:
- Թեթևակի հարեք ձվերը միջին չափսի ամանի մեջ
- Միասին խառնեք շաքարի փոշին, կակաոն, դարչինը և աղը: Ավելացրեք հարած ձվին և խառնեք մոտ 1 րոպե մինչև միասեռ զանգված ստանալը: Ավելացրեք վանիլն ու շոկոլադը և խառնեք: Ստացված խառնուրդը պետք է խիտ և կպչուն լինի:
- 2 ճաշի գդալների օգնությամբ թավայի վրա տեղադրեք խմորը՝ թխվածքաբլիթների տեսք հաղորդելով դրանց: Վրան մի փոքր աղի փաթիլներ ավելացրեք:
- Թխեք նախապես տաքացրած ջեռոցում 10-ից 12 րոպե:
Աղբյուր՝ purewow.com