Անաստասիա Զավորոտնյուկի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել

Ռուս հայտնի դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկի մոտ գլխուղեղի չարորակ ուռուցք է հայտնաբերվել: 48-ամյա դերասանուհին այժմ գտնվում է Մոսկվայի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները նրա վիճակը ծայրահեղ ծանր են գնահատում:

Անաստասիան և նրա ամուսինը այս սարսափելի ախտորոշման մասին իմացել են իրենց դստեր՝ Միլայի ծննդից հետո։ Դեռևս ապրիլ ամսից դերասանուհին չեղարկել է իր բոլոր ներկայացումները և որևէ հանրային միջացառման չէր մասնակցում:

Դժբախտաբար, դերասանուհու վիճակը շարունակում է վատթարանալ։ Նա բժիշկների խիստ հսկողության տակ է գտնվում։