Այս տարվա մազերի թրենդային գույները

Մազերի գույնը ազդում է մարդկանց տրամադրության վրա՝ վստահ և գեղեցիկ տեսք  հաղորդելով նրանց: «Cosmopolitan» պարբերականը ներկայացրել է թրենդային համարվող մազերի գույները։

 Վառ նարնջագույն

Այս գույնը ուղղակի ցնցել է բոլորին մի շարք նորաձևության ցուցադրությունների ժամանակ, ինչն էլ ստիպում է մտածել, որ ամենաթրենդային և շքեղ մազերի գույնը կհամարվի վառ նարնջագույնը։

Շագանակագույն

Այս գույնը համարվում է ամենապարզ և կրկնվող երանգներից մեկը, սակայն եթե այն համապատասխանում է ձեր մաշկի գունին, ապա այս ընտրությունը լավագունն է։ Հաճախ հենց պարզն միտումներն են մարդուն դարձնում յուրօրինակ։

Վուշե Շիկահեր

Այս հրաշալի տարբերակը կօգնի ձեզ, որպեսզի ունենաք տարբերվող և արտահայտիչ տեսք։

Կարամելի երանգներ

Կարամելի գույնը փափկություն է տալիս մազերին, իսկ դեմքին հաղորդում է պայծառություն: Այս երանգը ամենից շատ համապատասխանում է թխահերներին:

Փափուկ և բացված արմատներ

Այս միջոցը տալիս է ստվերային խորությունը և օգնում է զգալ թեթև ամբողջ տարվա ընթացքում: