
Այս մարզման ձևը անվճար է և հասանելի
Աստիճաններով բարձրանալը մարմնի կողմից ընկալվում է որպես ջանքեր պահանջող վարժություն։ Նույնիսկ սպորտով զբաղվող մարդը վաղ թե ուշ մկանների լարվածություն կզգա։ Այսպիսով, ինչու՞ սա չվերածել ինքնուրույն վարժության։ Այն ունի մի շարք առավելություններ․
– Անվճար է և հասանելի բոլորին
– Օգնում է այրել կալորիաները
– Ամրացնում է ոտքերի և հետույքի մկանները
– Մարզում է սրտանոթային համակարգը և կանխում խրոնիկ հիվանդությունների առաջացումը
– Ավելացնում է ոսկրերի խտությունը և նվազեցնում օստեոպորոզի վտանգը
Կարևորն այն է, որ այդ վարժությունները հեշտ չլինեն, քանի որ այդ դեպքում արդյունք չեն տա։
Եթե դուք հասել եք այն կետին, երբ աստիճաններ բարձրանալը ձեզ համար այլևս չափազանց հեշտ է, օգտագործե՛ք ծանր իրեր կամ, մեկ աստիճանը բաց թողնելով անցե՛ք մյուսին, եթե իհարկե չկան բժշկական հակացուցումներ։