Այս Դիմահարդարման Պարագաները Պետք Է Ձեզ հետ Լինեն Ձեր Հարսանիքի Օրը

Յուրաքանչյուր կնոջ համար իր հարսանիքի օրը յուրահատուկ է: Այս օրը ամեն ինչ` սկած երջանկության արցունքներից մինչև ակտիվ պարերը, չպետք է խանգարեն հարսի գեղեցկությանը: Այս մասին խոսում է «Women’s Health Mag» պարբերականը:

Պարբերականը ներկայացրել է այն դիմահարդարման պարագաները, որոնք պետք է անբաժան լինեն ձեզնից Ձեր հարսանիքի օրը:

Շրթներկ

շրթներկ ` անհրաժեշտ դիմահարդարման պարագա հարսանիքի օրը

Այս օրը հաճախակի շնորահավորական համբույրների հետևանքով Ձեր շուրթերի գույնը շուտ կխամրի: Այդ իսկ պատճառով դիմահարդարները խորհուրդ են տալիս ձեր գրպանում ունենալ շրթներկ: Եթե չունեք` խնդրեք այն ձեր դիմահարդարից մի փոքրիկ կոնտեյներով և կիրառեք մատների օգնությամբ: Փոքրիկ զգուշացում. եթե դուք օգտագործում եք ձեր մատները, պարզապես ուշադիր եղեք, որպեսզի ոչ մի մնացորդ չլինի ձեր գեղեցիկ սպիտակ զգեստի վրա:

Շրթունքի բալզամ

շրթունքի բալզամ` անհրաժեշտ դիմահարդարման պարագա

Շուրթերի բալզամը թարմ տեսք կհաղորդի Ձեր շուրթերին: Նույնիսկ եթե 24 ժամ մնայուն շրթներկ եք կրում` բալզամը կօգնի, որպեսզի այն ողջ երեկույթի ժամանակ պայծառ մնա:

Դիմահարդարման չորացնող փոշի

չորացնող փոշի `անհրաժեշտ դիմահարդարման պարագա

Ավելի քան պարտադիր է այս օրը ունենալ դիմահարդարման փոշի: Այն կոչնչացնի դեմքի վրայի քրտինքի շերտը և արցունքների հետևանքով առաջացած անհարթությունները:

Բամբակյա փայտիկներ

բամբակյա փայտիկներ

Ձեր պայուսակում պահեք մեկ-երկու բամբակյա փայտիկ: Այն տեղ չի զբաղեցնում և հեշտությամբ կմաքրի արցունքների պատճառով աչքի տակ գոյացած տուշը կամ մատիտը`առանց դիմահարդարումը փչացնելու:

Այս կարևորագույն օրը Դուք հաստատ չեք ցանկանա անհանգստանալ ինչ որ մանրուքների պատճառով, այլ միայն վայելել ժամանակը մտերիմների հետ: