Այս աշնան ամենաոճային գույնը Ռիհաննայի հագին

Ռիհաննան ներկայումս ամենանորաձև աստղերից մեկն է, ուստի մենք, բնականաբար, ուշադրություն ենք դարձնում, թե ինչ ոճեր է նա նախընտրում:

Այս շաբաթն իր համար բավականին հագեցած էր. նախ իր Savage x Fenty ներքնազգեստի հավաքածուի ներկայացումը, այնուհետև անցած գիշեր կայացած իր ամենամյա Diamond Ball բարեգործական միջոցառումը: Նա նաև մասնակցել էր Ժիվանշիում կայացած մեծ իրադարձությանը, որտեղ կրում էր շապիկ, ադամանդներ և շարֆ, կաշվե տաբատ և այս աշնան ամենանորաձև՝ պիստակի գույնի բարձրակրունկներ:

Կանաչի այս նուրբ երանգը աշնան գլխավոր միտումներից է, որը հաճախ կտեսնեք տարբեր ապրանքանիշների հավաքածուներում:

Ստորև կարող եք ծանոթանալ պիստակի գույնով մեր սիրելի նմուշների հետ:

Աղբյուր՝ whowhatwear.com