
Այս աշնան ամենանորաոճ գույները
Ձեզ ենք ներկայացնում այս աշնան ամենաոճային գույները, որոնք պետք է գերակշռեն Ձեր զգեստապահարանում։
Գինու գույն
Աշնանային այս ավանդական գույնը կատարյալ է թե՛ թավշի, թե՛ մետաքսի համար։ Այս սեզոնին դիզայներներն առաջարկում են գինու գույնով կաշվե կտորներ և գործվածքներ։ Ամենագեղեցիկ կերպարների համար ստուգե՛ք Chanel-ի հավաքածուները։
Կրակոտ նարնջագույն
Վառ նարնջագույնը միշտ համարվել է վտանգավոր, ուստի այս քայլը միայն համարձակների համար է։ Այս գույնի հագուստը պետք է լինի շատ պարզ և կատարյալ Ձեր կազմվածքի համար, այլապես մարմնի «փոքրիկ» թերությունները շատ տեսանելի կլինեն, քանի որ վառ նարնջագույնը դժվար է չնկատել։ Նարնջագույնի իդեալական համադրությունների համար ստուգե՛ք Carolina Herrera-ի հավաքածուները։
Սուրճի գույն
Աշնանն այս գույնը սևի հիանալի այլընտրանք է։ Ավելին, այն աներևակայելի էլեգանտ է, ունիվերսալ և ունի հատուկ հմայք և հարմարավետություն՝ հանդարտություն և գրավչություն հաղորդելով կերպարին: Սուրճի գույնով հիանալի նմուշներ է ներկայացնում Max Mara-ն։
Վառ կապույտ
Հարուստ գույներն այս շրջանում զգեստապահարանի հիմնական հյուրերն են: Տիեզերական կապույտը միշտ ստիպում է, որ սրտերն ավելի արագ բաբախեն: Զարմանալի չէ, որ միապետներն այդքան շատ էին սիրում այս գույնը, և այժմ դիզայներներն այն բերել են նորաձևություն: Կապույտ կարող է լինել ինչպես ամբողջ կերպարը, այնպես էլ հանդերձանքի մի մասը:
Կարմիր
Իհարկե, աշնանային սեզոնը հնարավոր չէ պատկերացնել առանց կարմիր գույնի։ Սակայն ուշադրություն դարձրե՛ք այն փաստին, որ անկախ նրանից, թե ինչի հետ այն կհամադրեք, կարմիր գույնը միշտ ուշադրությունը ձգում է իր կողմը։
Աղբյուր՝ graziamagazine.ru