
Այս ամռան նորաձևության գլխավոր միտումները
Յուրաքանչյուր տարի իր հետ նորամուծություններ է բերում նորաձևության աշխարհ։ 2019 թվականը նույնպես բացառություն չէ։
Ամռանն ընդառաջ ձեզ ենք ներկայացնում մի շարք միտումներ, որոնք նորաձև աղջիկներն և կանայք անպայման կգնահատեն.
«Աֆրիկյան» գանգուրներ
Այս սանրվածքը չափազանց ակտուալ է լինելու ամռանը: Այն կօգնի ձեր կերպարն ավելի գրավիչ և համարձակ դարձնել: «Աֆրիկյան» գանգուրները գեղեցիկ են նայվում նույնիսկ մազերի բաց երանգ ունեցող աղջիկների վարսերին: Այս սանրվածքը կօգնի հետաքրքիր տեսք ու երանգ հաղորդել անգամ ամենապարզ հագուստին:
Աչքերի գունավոր մատիտներ
Եթե հոգնել եք ամենուր կրկնվող սև մատիտների օգտագործումից, ապա այս տարբերակը հենց ձեզ համար է։ Աչքերի համար նախատեսված վառ գույնի մատիտներն ու ստվերաներկերն ամբողջացնում են կերպարը և ընդգծում աչքերի գույնը։
Ծաղիկներ
Այս ամռան գլխավոր միտումներից է ծաղկային թեմատիկան: Դուք չեք սխալվի, եթե ընտրեք հագուստ կամ աքսեսուար, որի վրա բնական ծաղկային նախշեր կան։ Ընդ որում, ծաղիկները գրեթե ամենուր են. դրանք կարելի է օգտագործել ցանկացած կերպար ստեղծելիս:
«Twiggy» գծեր
60-ական թվականների այս միտումն արդիական է նաև մեր օրերում։ Սակայն պետք է նկատել, որ առօրյա կյանքում այս դիմահարդարումը կիրառելի է միայն նորաձևության ամենահամարձակ հետևորդների համար։ «Twiggy» գծերը կարող են լինել ցանկացած գույնի, տեսակի և հաստության։
Կոմբինիզոններ
Եթե նախկինում ջինսե իրերի համադրությունն անթույլատրելի էր համարվում, ապա հիմա այն կարելի է տեսնել գրեթե բոլոր նորաձության տների հավաքածուներում։
Նեոնային գույներով դիմահարդարում
Կարող եք համարձակորեն գնել նեոնային գույներով դիմահարդարման պարագաներ։ Տարբեր գույների համադրությունները չափազանց ակտուալ են լինելու այս ամռանը:
Փայլ
Այս միտումը հատկապես տեսանելի է «Ինստագրամի» հարթակում։ Ընդամենը մի փոքր փայլի օգնությամբ առօրյա դիմահարդարմանը կարելի է երեկոյան դիմահարդարման տեսք հաղորդել:
Աղբյուրը՝ super.ru