
Այս ամռան գլխավոր թրենդը՝ բալի նախշեր
70-ականների ոճային միտումը կրկնվում է․ այս տարվա ամենաոճային նախշը բալն է:
Եթե ամիսներ առաջ ծաղկի նախշերը համարվում էին ամենաոճայինը , այժմ ամենաթրենդային դիզայններից մեկը դարձել է մեր շատ սիրելի միրգը : Բալի պրինտը ամառային տրամադրություն է հաղորդում։
Կարող եք համատեղել սպիտակ զգեստը բալային պրինտի աքսեսուարների կամ կոշիկների հետ, կամ կարող եք պարզապես բալի պրինտով զգեստ կրել։ Վստահեցնում ենք, որ այսպես դուք թե ոճային կլինեք, թե հիասքանչ տեսք կունենաք։