Այս ամանորյա ֆիլմերը պետք է բաց չթողնեք

Ձմեռային արձակուրդները կատարյալ պատրվակ են տանը մնալու և ֆիլմեր դիտելու համար։ Իսկ ի՞նչ ֆիլմեր դիտել այս Ամանորին։ Ձեզ ենք ներկայացնում թոփ երեք ամանորյա ֆիլմերը, որոնք արժե դիտել այս արձակուրնդերին։

Noelle

Դիսնեյի ամանորյա նոր ֆիլմը, Սանտայի դուստր Նոելլ Քրինգլի մասին է՝ Աննա Քենդրիկի կատարմաբ, ով ստիպված է լինում հայտնվել իրական աշխարհում, գտնելու համար իր եղբորը, ով օրեր առաջ անհետացել էր Հյուսիսային բևեռից։

Last Christmas

Այս նոր ֆիլմը Քեյթի մասին է, Էմիլիա Քլարկի կատարմամբ, ով խանութում աշխատում է որպես էլֆ։ Ամեն ինչ սկսվում է, երբ նա հանդիպում է Թոմին` Հենրի Գոլդինգի կատարմամբ, սակայն ֆիլմի սցենարիստ Էմմա Թոմփսոնը վստահեցնում է, որ այս ֆիլմը սովորական սիրավեպ չէ։

Radio Christmas

Այս ֆիլմում Կեշիա Նայտ Փուլլիամը հանդես է գալիս որպես DJ, ով Ֆիլադելֆիայի ռադիոկայանի ժամանակավոր փակման պատճառով որոշում է, որ պետք է բացահայտի Բեթղեհեմի փոքրիկ քաղաքում Սանտայի գաղտնի ինքնությունը։ Սակայն պատմության ընթացքում  նա Սանայի ինքնությունը գտնելու փոխարեն գտնում է սիրավեպ իր համար։

Աղբյուր՝ elle.com