Ամուսնական մատանիների 2020-ի թրենդները

2020-ն իր հետ բերում է ամուսնական մատանիների նորագույն թրենդեր։ Ձեզ ենք ներկայացնում մատանիների տարբերակներ, որոնք կարող են ոգեշնչման աղբյուր հանդիսանալ։

Գունավոր քարերով մատանի

Գունավոր ադամանդերը հիանալի միջոց են մատանին ավելի էլեգանտ, տարբերվող և համարձակ դարձնելու համար։

Շրջանաձև մատանի

Այս տեսակի մատանիները ավելի ու ավելի մեծ տարածում են գտնում ամբողջ աշխարհում։ Շրջանաձև մատանիների կենտրոնական քարը տեսողականորեն ավելի մեծ և արտահայտիչ է երևում։

Հայտնի մարդկանցից ոգեշնչված մատանիներ

Եթե ցանկանում եք, որպեսզի ձեր ամուսնական մատանիները նման լինեն հայտնի աստղերի շքեղ մատանիներին, ապա այս տարբերակը միանշանակ Ձեզ համար է։

Մինիմալիստական մատանի

Մինիմալիստական ոճի մատանիները կրկին ակտուալ են և նորաձև։ Այս տարբերակը հիանալի կլինի այն մարդկանց համար, ովքեր չեն սիրում շատ զարդեր կրել։

Դեղին ոսկե մատանի

Սպիտակ ոսկուն փոխարինելու է եկել դեղին ոսկին։ Ոսկե մատանիները գեղեցիկ են համադրվում թե՛ գունավոր քարերի և թե՛ սպիտակ ադամանդե քարերի հետ։

Աղբյուր՝ weddingideasmag.com