
Ամերիկյան բլիթներ կամ հայտնի փանքեյքներ
Ամերիկյան բլիթները կամ այլ կերպ կոչվող «փանքեյքները» Միացյալ Նահանգների և Կանադայի ամենատարածված ուտեստներից են։ Դրանք մտնում են գրեթե յուրաքաչյուր երկրի նախաճաշի բաղադրության մեջ։
Ներկայացնում ենք ձեզ փենքեյքների արագ և հեշտ բաղադրատոմս.
Բաղադրություն՝
Հավկիթ – 2 հատ
Աղ – 1 թեյի գդալ
Շաքարավազ – 3 ճաշի գդալ
Կաթ – 2 բաժակ
Ցորենի ալյուր – 2 բաժակ
Սոդա – 1 թեյի գդալ
Բուսական յուղ – ¼ բաժակ
Պատրաստման եղանակը՝
- Հարել հավկիթները շաքարով և աղով մինչ փրփուրի գոյանալը
- Ավելացնել մեկ բաժակ կաթ, լավ հարել՝ աստիճանաբար ալյուր ավելացնելով
- Ավելացրեք բուսական յուղ (կարելի է փոխարինել հալված կարագով):
- Ավելացնել սոդա, թողնել 5-10 րոպե
- Պատրաստել խմորը ցածր կրակի վրա: Երբ խմորի վրա հայտնվում են ծակոտկեններ, կարող եք շրջել բլիթներն ու տապակել ևս 20 վայրկյան: