Ամերիկացի ճարտարապետները առաջարկում են Նոտր Դամի տանիքը փչովի դարձնել

Ամերիկյան «Shepherd Studio» կազմակերպության ճարտարապետները ոչ սովորական լուծում են գտել Նոտր Դամ տաճարի տանիքը վերականգնելու համար։ Նրանք առաջարկել են այն փուչիկի նման դարձնել։ Ճարտարապետների մտահաղացմամբ այն պետք է տաճարի վերևը պտտվի գիշերվա ընթացքում, իսկ առավոտյան վերադառնա կառույցի մոտ։

Փչովի տանիք

Սակայն նրանք այս տարբերակը առաջարկում են որպես ժամանակավոր խնդրի լուծում, մինչ դեռ վերջնական Փարիզի Աստվածամոր տաճարի տանիքը չկառուցվի։ Ինչպես արդեն հայտնի է՝ մայիսի վերջին Ֆրանսիայի Ազգային Ժողովը oրինագիծ է ընդունել, ըստ որի տաճարի տանիքը պատրաստ կլինի մինչ 2024 թվականի Օլիմպիական խաղերը։ Նրանք նշել են, որ աշխատանքներից հետո պատմական կառույցի տանիքը պետք է նույն տեսքը ունենա, որը կար նախքան հրդեհը:

Հիշեցնենք, որ 2019թ.-ի ապրիլի 15-ին հրդեհ էր բռնկվել Փարիզի Աստվածամոր տաճարում, որը հանդիսանում է քաղաքի գլխավոր խորհրդանիշներից մեկը։

Աղբյուր՝ glamour.ru