Ամեն ինչ արքայադուստր Դիանայի զարմուհու մասին

Ի սկզբանե Քիթի Սպենսերը չի ցանկացել հայտնի լինել, սակայն նա այդ հարցում այլընտրանք չուներ: Սպենսերը հետաքրքիր է իր կերպարով և ձերբազատված է ընտանեկան կապերի ստվերից։ Նրա ծնողները երաշխավորել են իր՝ ԶԼՄ-ներից հեռու մանկությունը։

«The List»  պարբերականը ներկայացրել է նրա մասին ամենահետաքրքիր փաստերը։

1.Նա իր մանկությունը անցկացրել է Հարավային Աֆրիկայում

Նրա ծնողները ընտանիքի հետ տեղափոխվել են Անգլիայից Հարավային Աֆրիկա, և Սպենսերի կարծիքով դա հոյակապ որոշում է եղել:  Նա ասել է, որ Աֆրիկան զարմանալի վայր է մեծանալու և մանկությունն անցակացնելու համար:

2.Նա մրցունակ է և ատում է անգործությունը

Իր հարցազրույնցներից մեկում նա ասել է. «Իմ բոլոր քույրերը մարզիկ էին, բայց ես կենտրոնացա գիտությունների վրա: Մարդիկ կարծում են, որ ես մրցունակ չեմ, որովհետև ես սպորտային չեմ, բայց իրականում ես մրցունակ եմ: Ես միշտ պետք է ինչ-որ բան անեմ. Ես չեմ ցանկանում անգործ լինել »:

3.Նա երբեք Google- ում իր մասին տեղեկություններ չի որոնում

Հարցազրույցներից մեկի ժամանակ Սպենսերն ասել է, որ չի կարդում որևէ հոդված իր մասին՝ լինի դա դրական թե բացասական, քանի որ պարզապես չի հավատում, որ որևէ զվարճալի բան կա բացասական էներգիա ստանալու մեջ:

4.Նա կարծում է, որ սոցիալական կայքերը կարող են «վտանգավոր» լինել երիտասարդ աղջիկների համար

Նա պարբերաբար օգտագործում է “Instagram”, բայց միևնույն ժամանակ կարծում է, որ նման հարթակները մեծ ազդեցություն ունեն երիտասարդ աղջիկների վրա:

Նա ասել է․ «Սոցիալական հարթակները կյանքի խմբագրված տարբերակն են: Իսկ երիտասարդ աղջիկներն այն ընդունում են որպես իրականություն

5.Նա շատ է սիրում իր մոդելային կյանքը

Սպենսերըյուրահատուկ մոտեցում ունի մոդելային կյանքի  նկատմամբ: Ըստ նրա աjն ավելին է քան տեսախցիկի առջև դիրք ընդունելը և գեղեցիկ տեսք ունենալը։

6.Նա հավատարիմ է իր հայտնի թագավորական զարմիկներին

Հիմնականում նա հրաժարվում է պատմել իր հայտնի արքայական զարմիկների հետ  հարաբերությունների մասին հարցազրույցների ժամանակ: Նա պարզաբանել է, որ ելնեով նրանց հանդեպ ունեցած իր հարգանքից հարգանքից չի կարող քննարկել նրանց հարաբերությունները։

Հաճելի է իմանալ, որ  հավատարմությունը դեռ գոյություն ունի շատ հայտնի ընտանիքներում :