2018թ. աշխարհի ամենահարուստ 6 տղամարդ մոդելները

Դուք երբևէ ցանկացե՞լ եք իմանալ, թե ովքեր են աշխարհի ամենահարուստ և ամենահմայիչ տղամարդ մոդելները։ Նրանք վաստակում են միլիոններ իրենց գեղեցիկ մարմնի և հիանալի ոճի շնորհիվ։ Նրանք նույնքան հայտնի են, որքան կին մոդելները։ Այս ցանկը կազմվել է՝ հիմնվելով այս մոդելների հայտնի պայմանագրերի, իրենց ստացած եկամուտների և այլ գործոնների վրա։ Ձեզ ենք ներկայացնում աշխարհի 6 ամենահայտնի և ամենահարուստ մոդելների ցանկը։

Ռայան Բերնս, $610,000

Նախկինում Ռայանը այնքան էլ շատ չէր վաստակում որպես մոդել, բայց երբ կնքեց պայմանագիր հայտնի «Zegna» ապրանքանիշի հետ, սկսեց վաստակել տարեկան մոտավորապես $600.000: Այս համագործակցությունը նրան շատ մեծ ճանաչում բերեց։

Նոա Միլս, $740,000

Շատերը Նոային ճանաչում են «Սեքսը մեծ քաղաքում 2» ֆիլմից։ Սակայն նա ավելի մեծ ճանաչում ձեռք բերեց իր մոդելային կարիերայի շնորհիվ։ Նրա տարեկան եկամուտն աճեց մինչև $740,000։

Արթուր Կուլկով, $905,000

Արթուրը նախկինում հայտնի էր որպես ամերիկյան ֆուտբոլիստ։ Այս 31-ամյա մոդելը շատ կարճ ժամանակահատվածում մեծ հաջողությունների հասավ։ Նա պայմանագրեր ունի այնպիսի հայտնի ապրանքանիշերի հետ, ինչպիսիք են՝ «Սիսլի»-ն, «Բարնիս»-ը, «Բրոմլի»-ն և այլն:

Սայմոն Նեսման, $1,1մլն

Սայմոնը ծագումով Կանադայից է։ Ծնվել է Բրիտանական Կոլումբիա նահանգում։ Նա աշխատել է «Քելվին Քլայն» և «Վերսաչե» ապրանաքանիշերի համար։

Դեյվիդ Գենդի, $1.4մլն

Դուք երևի նրան տեսել եք «Դոլչե և Գաբանա»-ի գովազդներում, քանի որ նա հանդիսանում է այս ապրանքանիշի գլխավոր դեմքերից մեկը։ Ի՞նչն է նրան դարձնում ավելի յուրահատուկ մյուսների համեմատ։ Այն, որ նա «ՋիՔյու» և «Բրիտանական Վոգ» ամսագրերի նորաձևության մասին հոդվածների հեղինակներից է։ Նրա մոդելային կարիերան սկսվել է 2001թ․, և այդ ժամանակից սկսած նա կնքել է պայմանագրեր այնպիսի ապրանաքանիշերի հետ, ինչպիսիք են «Բանանա Ռիփաբլիք»-ը և «Հյուգո Բոս»-ը։

Շոն Օ՛Փրայ, $1,5մլն

Շոնը աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդելն է։ Նա ճանաչված է դարձել «Մայսփեյս» սոցիալական կայքից 17 տարեկան հասակում։ Շոնը կնքել է պայմանագրեր  այնպիսի հայտնի ապրանքանիշերի հետ, ինչպիսիք են՝ «H&M»-ը, «Սալվատորե Ֆեռագամո»-ն, «Վերսաչե»-ն, «Հյուգո Բոս»-ը և այլն։

Աղբյուր՝ WorldTopMost