Աշխարհի ամենաթանկարժեք գեղեցկության պարագաները

Գեղեցկությունը ծախսեր է պահանջում։ Մինչ ոմանք մտածում են նոր ավտոմեքենա գնելու մասին, մյուսները պատրաստ են այդ նույն փողերը ծախսել շպարի և օծանելիքի վրա։ «Ivona» կայքը ձեզ է ներկայացնում աշխարհի ամենաթանկ գեղեցկության պարագաների ցանկը։

GOLDEN DELICIOUS, DKNY

Այս բույրը թողարկվել է 2011թ․-ին միայն մեկ օրինակով։ Նրա աստղաբաշխական արժեքի գաղտնիքը սրվակի մեջ է, որը կարելի է անվանել ոսկերչական արվեստի գլուխգործոց։ Այն պատրաստված է դեղին և սպիտակ ոսկուց և պատված է ավելի քան 3000 թանկարժեք քարերով, որոնք Նյու Յորքի տեսարան են պատկերում։ Այն պատրաստելը տևել է 15.000 ժամ։ Իսկ օծանելիքն այդպես էլ չի վաճառվել։

ESSENCE OF BEES, VALMONT

Այս սահմանափակ փաթեթի մեջ մտնում է 3 յուղ, որոնց բաղադրության մեջ առկա է օմեգաթթու, պրոպոլիս և մեղվակաթ: Յուղերը դրված են փայտե տուփի մեջ, իսկ սրվակներից մեկը պատված է 18 կարատանի ոսկով։

BLACK DIAMOND NAIL POLISH, AZATURE

Կանանց լավագույն ընկերներն ադամանդներն են։ Եվ այս սրվակը պարունակում է 267 ադամանդ։ Այն մեկ օրինակով է արտադրվել և չի վաճառվել։

KRE AT BEAUTY GOLD AND DIAMOND EYELASHES

2009թ․-ին այս թարթիչները ներկայացրել է մեր հայրենակցուհի դիզայներ Թեյլոր Բաբայանը։ Թարթիչները ներկայացվել են 2 տարբերակով, առաջինի հիմքին ամրացված են փոքրիկ ադամանդներ, իսկ երկրորդը պարունակում է 24 կարատ ոսկի։ Մեկ զույգի միջին գինը, կախված դեկորից, կազմում է 1500$:

CAVIAR SPECTACULAIRE, LA PRAIRIE

Այս ոչ այնքան համեստ արժեքով քսուքի գնի պատճառը իր փաթեթավորումն է։ Այն հիշեցնում է 1841թ․-ին Բակարատ ապրանքանիշի կողմից արտադրված հայտնի Harcourt գինու բաժակը։

PHILIP B 25TH ANNIVERSARY RUSSIAN AMBER LIMITED EDITION COLLECTION

Այս շամպունը խոստանում է դարձնել ձեր մազերը ավելի հարթ, գեղեցիկ և սեքսուալ։ Բայց գլխավորը այս շամպունի մեջ, իհարկե, փաթեթավորումն է։ Այն պատված է Swarovski ապրանքանիշի բյուրեղներով։ Բացի դրանից, հավաքածուի մեջ է մտնում նաև գդալ՝ Ռոմանովների արքայատոհմի ժամանակաշրջանի ոճով։

GOLDEN TOUCH FACIAL MASK, ADORE COSMETICS

Հավաքածուն ներառում է 12 դիմակ, որոնց բաղադրության մեջ է մտնում 24 կարատ ոսկի։