Ամենազավեշտալի Ձախողումները Արքայական Հարսանիքների Ժամանակ

Արքայական հարսանիքները շատ կարևոր միջոցառումներ են, որոնք պլանավորում և կազմակերպում են շատ մեծ թիմեր՝ երկար ամիսների ընթացքում: Այնուամենայնիվ նույնիսկ ամենաճշգրիտ պլանավորված հարսանիքների ժամանակ կարող են որոշ ձախողումներ տեղի ունենալ:

«Marie Clarie» կանանց պարբերականն անդրադադարձել է ամենահայտնի արքայական հարսանիքների ձախողումներին:

Ահա այն արքայական հարսանիքների սխալները, խառնաշփոթներն ու ձախողումները, որոնց մասին դուք երբևէ չեք լսել:

Արքայազն Ուիլյամն ամբողջովին քնկոտ տեսք ուներ իր հարսանիքի օրը

Արքայազն Ուլիամի հարսանյաց ձախողումները

Ակնհայտ է, որ արքայազն Ուիլյամն ընդամենը կես ժամ էր քնել իր հարսանիքին նախորդող գիշերը և այդ օրը ուժասպառ տեսք ուներ:  Պատճառը սպասողական նյարդային վիճակն էր և տան դիմաց աղմկող երկրպագուները:

«Նրանք երգում ու ուրախանում էին ամբողջ գիշեր, ուստի այդ հուզմունքը և նյարդայնությունը ստիպցին ինձ քնել ընդամենը կես ժամ», – ասել է նա: Բարեբախտաբար, Ուիլյամը կարողացավ անցկացնել իր հարսանիքի օրն առանց քնելու:

 

 

Թագուհի Եղիսաբեթի թագը կոտրվել է հարսանիքից առաջ

Թագուհի Եղիսաբեթի հարսանյաց ձախողումները

Թագը տրվել էր Եղիսաբեթ II-ին հենց հարսանիքի առավոտյան, և վարսահարդարը կոտրել էր այն: Սակայն  մինչև հարսանիքը հաջողվել էր այն նորոգել: Այդ թագը կրել է նաև թագուհու դուստրն իր հարսանիքի ժամանակ:

 

 

 

 

 

 

Արքայազն Չարլզը շփոթել է երդումը

Արքայազն Չարլզի և արքայադուստր Դիանայի  հարսանյաց ձախողումները

Արքայազն Չարլզի և արքայադուստր Դիանայի 1981 թ. հարսանիքը այնքան շատ խնդիրներ է ունեցել, որ դժվար է դրանք ամբողջությամբ թվարկելը: Նախ և առաջ արքայազն Չարլզը խառնել է իր երդումը, առաջարկելով Դիանային «նրա (Դիանայի) ունեցվածքը» , «իր աշխարհիկ ունեցվածքի» փոխարեն: Բայց իրական մեղքը Դիանայինն էր:

Դիանան մոռացել էր արքայազն Չարլզի անունը

Սա նույնիսկ ավելի զարմանալի էր, քան արքայազն Չարլզի շփոթված երդումը: Փոխարենը նրան «Չարլզ Ֆիլիպ» անվանելը, Դիանան նրան անվանել է «Ֆիլիպ Չարլզ Արթուր Ջորջ»:

Արքայադուստր Նատալին մոռացել էր իր ծաղկեփունջը

Արքայադուստր Նատալիի հարսանյաց ձախողումները

Դանիայի արքայադուստր Նատալին՝ իր հարսանիքի օրը մոռացել էր իր ծաղկեփունջը և ստիպված էր 10 րոպե սպասել դրան: Սա նրա նկարն է`սպասելուց:

Բարեբախտաբար նա շատ անհանգիստ տեսք չունի:

 

 

 

 

 

Արքայադուստր Դիանայի զգեստը ամբողջովին ճմրթված էր

Արքայազն Չարլզի և արքայադուստր Դիանայի  հարսանյաց ձախողումները

Դիանայի հարսանյաց զգեստն ամենահայտնի թագավորական հագուստներից մեկն է: Ոչ ոք չէր ակնկալում, թե այն ինչ տեսք կունենա որոշ հանգամանքների ներքո:  Ինչպես տեսնում եք այս լուսանկարում, զգեստն ամբողջովին ճմրթված էր:

 

 

 

 

 

 

 

 

Արքայադուստր Քերոլինը չէր կարողանում քայլել իր զգեստի պատճառով

Արքայադուստր Քերոլինի հարսանյաց ձախողումները

Քերոլինն իր հարսանեկան զգեստի պատճառով՝բացառապես ի վիճակի չէր քայլել կամ կանգնել հարսանիքի ընթացքում, երբ նա ամուսնում էր թագավոր Ջորջ IV- ի հետ: Ակնհայտ է, որ թավշյա հանդերձանքը պարզապես ծանր էր նրա համար: