2019թ.-ի ամենագեղեցիկ փարիզյան ռեստորանները

Ձեզ ենք ներկայացնում Փարիզի ամենագեղեցիկ ռեստորանների շարքը։

«La Maison du Caviar»

Փարիզի ամենագեղեցիկ ռեստորանների մասին խոսելիս հնարավոր չէ չնշել«La Maison du Caviar» –ի նոր դեկորը՝ ոգեշնչված 1930-ական թվականներից: Հաճելի լույսի ներքո ծաղկեփնջերով շրջապատված՝ հաճախորդներն այստեղ համտեսում են խավիար, Saint-Jacques կարպաչո խավիարի սերուցքով, թարմ պաստայով և ապխտած սաղմոնի շերտով:

«Girafe»

«Girafe»-ը Փարիզի 2019թ.-ի լավագույն ռեստորաններից մեկն է, որը կառուցվել է ճարտարապետ Ջոզեֆ Դիրանդի կողմից: Նշենք, որ այն գտնվում է Palais de Chaillot-ի սրտում:

Այստեղ հաճախորդներին առաջարկում են ծովամթերքների մենյու, այդ թվում` Dorado sashimi մանգոյով, կծու սաղմոն՝ կոկոսի կաթով և լոբստերով:

«Roxo»

Գիշերային կյանքով ապրողների սիրելի վայրերից մեկը ՝ «Roxo-ն, որը 1980-ականներին հայտնի ակումբ էր, 2016 թվականին հյուրանոցի է վերածվել: Ցածր լուսավորության և բույսերի առատության շնորհիվ այն այցելուների համար հաճելի մթնոլորտ է ստեղծում: Բրազիլիայից ժամանած խոհարարի Périgord truffle risotto-ն կամ curried monkfish-ը հաճախորդների նախընտրած ուտեստներից են: Կոկտեյլների սիրահարներին նույնպես խորհուրդ է տրվում անպայման այցելել այստեղ:

«Brach»

Աշխարհի ամենահայտնի դիզայներներից մեկի պատկերացմամբ կառուցված այս ռեստորանի ինտերիերը լի է կերամիկայով, գունագեղ բարձերով, պատերից կախված աֆրիկյան դիմակներով, պարզ ոճի աթոռներով և կաշվե բազկաթոռներով:

Ռեստորանը հայտնի է իր միջերկրածովյան ճաշատեսակներով:

Աղբյուր՝ Vogue