
Ամենաարագ և նրբագեղ սանրվածքը գզգզված մազերի համար
Ի՞նչ անել, երբ առավոտյան ուշ եք արթնացել, և ձեր մազերը գզգզված են, իսկ ցնցուղ ընդունելու ժամանակ չկա: Իհարկե, կապել մազերը կես պոչ:
Այս սանրվածքը շատ հայտնի է դարձել վերջին մի քանի տարիների ընթացքում՝ հատկապես մոդելների և հայտնիների շրջանում: Այն շատ հեշտ է և գերազանց է նայվում ինչպես նրբագեղ երեկոյան զգեստների, այնպես էլ ամենօրյա հագուստների հետ: Այս պարզ սանրվածքի համար մեծ նշանակություն ունի վերևում գտնվող կոսի հատվածը, որն այն դարձնում է ավելի արտահայտիչ:
Կարելի է նաև մազի մի քանի փունջ գանգուրացնել հարդուկի միջոցով, որը հազվագյուտ տեսք կտա սանրվածքին:
Աղբյուր՝ purewow.com