Շատ աստղեր հետևում են ամառային սպիտակ հագուստի տրենդին

Այս տարվա ամառվա հիմնական տրենդային գույնն է համարվում սպիտակը: Ահա և այդ պատճառով 2020 թվականի հավաքածուներում գերակշռում են սպիտակ կոշիկները, վերնաշապիկները, զգեստները և բաճկոնները: Այս տարի նորաձև է համարվում նաև ամբողջական սպիտակ “look”-ը:

Ի դեպ, այս միտումը դուր է գալիս նաև շատ հոլիվուդյան աստղերին: Օրինակ հատկանշական է բրիտանացի սուպերմոդել և Victoria’s Secret-ի հայտնի հրեշտակ Ռոզի Հանթինթոն-Վայթլիի սպիտակ տաբատի և կոստյումի համադրությունը։

Իսկ Ջիջի Հադիդի այս ամառային սպիտակ զգեստը հիանալի տարբերակ է երեկոյան խնջույքներին կրելու համար։

Նաև աչքի է ընկնում Քիմ Քարդաշյանն իր սպիտակ տաբատի և ամառային տոպի համադրությունով։

Իսկ Պրիանկա Չոպրայի սպիտակ համադրության տարբերակը շատ հարմար է աշխատանքի վայրում կամ առօրյայում կրելու համար։

Աղբյուր՝  PeopleTalk