
Ամառային թեթև դիմահարդարման գաղտնիքները
Մեզնից շատերն անհամբերությամբ սպասում են ամռան գալստին, բայց դիմահարդարման սիրահարների համար ամառն այնքան էլ հեշտ շրջան չէ։ Դիմահարդարման պարագաները, որոնք հարմար էին ձմռանը կամ գարնանն օգտագործելու համար, կարող են ընդհանրապես չհամապատասխանել ամռան համար:
Ստորև ներկայացված խորհուրդները կօգնեն թեթև դիմահարադարում անել և հիանալի տեսք ունենալ ամռան շոգ եղանակին:
Խոնավեցրեք և պաշտպանեք մաշկը:
Ամռանը մաշկն ավելի շատ խոնավեցման կարիք ունի, քան մյուս եղանակներին: Ջրի հավասարակշռությունը պահպանելու համար ցանկալի է օգտագործել ալոեի, վարունգի, ջրիմուռների հիմքի վրա պատրաստված կոսմետիկ միջոցներ։
Դիմահարդարումից առաջ անհրաժեշտ է արևապաշտպան քսուք օգտագործել մաշկն արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցությունից պաշտպանելու համար:
Նախապատվությունը տվեք թեթև դիմահարդարմանը:
Իհարկե, ընտրությունը ձերն է, սակայն անհրաժեշտ է հիշել, որ ամառային դիմահարդարման նպատակն է ընդգծել ձեր բնական գեղեցկությունը և մաշկին շնչելու հնարավորություն տալ:
Հետևաբար, ցանկալի է բարձր ծածկողականություն ունեցող տոնային քսուքները փոխարինել ավելի թեթև տարբերակով։ Նույն խորհուրդը վերաբերվում է նաև շրթներկին:
Դեմքի պրայմեր օգտագործեք:
Եթե, այնուամենայնիվ, որոշել եք դիմահարդարում անել, ապա անհրաժեշտ է նախապես դեմքին որակյալ պրայմեր կամ բազա քսել:
Արևայրուք՝ դիմահարդարման միջոցով:
Գեղեցիկ արևայրուք ստանալու համար ամենևին էլ պարտադիր չէ ժամեր շարունակ պառկել արևի տակ։ Կարելի է նույն արդյունքը ստանալ դիմափոշի բրոնզերի օգնությամբ։ Կարող եք նաև մեկ երանգ ավելի մուգ տոնային քսուք ընտրել։ Պարզապես պետք է տոնային քսուքը քսել նաև պարանոցի հատվածում, որպեսզի «արևայրուքը» բնական տեսք ունենա։
Մի մոռացեք դիմահարդարումը ֆիքսող սփրեյի մասին:
Դիմահարդարումը կատարայալ դարձնելու համար խորհուրդ է տրվում վերջում ֆիքսող սփրեյ օգտագործել: Այն կօգնի թարմ տեսք ունենալ ողջ օրվա ընթացքում:
Աղբյուր՝ bigmir.net