
Ամառային աղցան ձմերուկով և վարունգով
Ձմերուկի և վարունգի կոմբոն ամենաթարմեցնող համադրություններից մեկն է, իսկ ավելացնելով անանուխ, կարմիր սոխ և ֆետա, դուք կստանաք շատ հեշտ և արագ պատրատվող հիանալի ամառային աղցան։
- 1/4 բաժակ ձիթայուղ
- 2 ճաշի գդալ կարմիր գինու քացախ
- 1/2 ճաշի գդալ կոշերի աղ
- 3 բաժակ ձմերուկ՝ խորանարդիկների տեսքով կտրատված
- 1 բաժակ կտրատված վարունգ
- 1 բաժակ փշրված ֆետա
- 1/2 բաժակ կարմիր սոխ, բարակ կտրատված
- 1/2 բաժակ մանրեցրած անանուխ
- ծովի աղ, մատուցման համար (ըստ ցանկության)
Պատրատման ընթացք.
- Փոքր ափսեի մեջ խառնեք ձիթապտղի յուղը, կարմիր գինու քացախը և աղը:
- Ավելի մեծ տարրայի մեջ խառնեք ձմերուկը, վարունգը, ֆետան, կարմիր սոխը և անանուխը և վերջում նաև լցրեք վերը նշված խարնուրդը։
- Մատուցեք՝ ավելացնելով անանուխ և ծովային աղ:
Աղբյուրը՝ delish.com