Ամանորյա հանդերձանքներ, որոնք կարող եք հագնել ջինսերի հետ

Շատերս ամանորյա հանդերձանք լսելիս պատկերացնում ենք շքեղ զգեստներ։ Իհարկե, սա ևս տարբերակ է, սակայն ոչ միակը։ Եթե այսպիսի աչքի ընկնող հագուստի սիրահար չեք, ապա կարող եք դիմել ավելի պարզ և փորձված տարբերակի՝ ջինսերի: Դրանք կարող եք կրել յուրաքանչյուր առիթի՝ ներառյալ ամանորյա միջոցառումներին։ Իսկ ինչե՞ր կարող եք համադրել ջինսերի հետ՝ էլեգանտ և ոչ առօրյա տեսք ունենալու համար։ Ստորև Ձեզ ենք ներկայացնում մի քանի տպավորիչ տարբերակ։

Համադրեք ջինսերը փայլուն մետաքսե բլուզների հետ։

Համադրեք բարձր գոտկատեղով ջինսերը թափանցիկ թոփերի հետ։

Ձեր առօրյա ջինսերը շատ գեղեցիկ կնայվեն նաև նորաձև թոփերի և համապատասխան պիջակների հետ։

Մետաքսե թոփի և ջինսերի համադրության ևս մեկ օրինակ։

Ջինսերն ու կետիկ նախշերով բլուզները միշտ հիանալի զույգ են եղել:

Աղբյուր՝ whowhatwear.com