
Ահա, Թե Ինչ Է Պատմում Ձեր Սանրվածքը Ձեր Բնավորության Մասին
Հայտնի է, որ ձեռքի վրա գտնվող գծերը, դեմքի ձևը կամ սիրելի գույնը կարող են շատ բան պատմել մարդու առանձնահատկությունների մասին: Սակայն, քչերին է հայտնի, որ բացի այս ամենից, սանրվածքը ևս կարող է բացահայտել մի քանի հետաքրքիր փաստեր մարդու բնավորության մասին:
Սանրվածքները մեծ նշանակություն ունեն կանանց համար: Սա է պատճառը, որ կանայք այդքան ժամանակ ու գումար են ծախսում դրանց վրա: Տարբեր սանրվածքներ լիովին տարբեր տեսք են հաղորդում կնոջը: Տեսքը փոփոխելու հարցում`միշտ օգնության է գալիս հետաքրքիր սանրվածքը։
Շերտավոր մազեր
Եթե դուք ունեք այսպիսի սանրվածք, ուրեմն դուք հավասարակշռված և կայուն մարդ եք: Շատ մեծ ուշադրություն եք դարձնում կյանքի նույնիսկ ամենափոքր մանրուքներին: Հաճախ նկատում եք աննկատելին: Գտնում եք, որ ամեն ինչ հեշտ է, սակայն դա կարող է երբեմն մտահոգիչ լինել: Այնուամենայնիվ ձեր վարած կյանքը ձեզ երջանկացնում է: Երբ խոսքը վերաբերում է գործին`շատ ստեղծագործական եք: Ամեն ինչում գտնում եք ամենահեշտ ելքը:
Խուճուճ սանրվածք
Այս սանրվածքով մարդիկ հաճախ կենսուրախ են: Սիրում են ամեն ինչ ավելի ուրախ և ճոխ դարձնել: Շատ մեծ սիրտ ունեն: Շատ ինքնավստահ են, և դա նաև անդրադառնում է իրենց աշխատանքի վրա: Չափազանց էներգետիկ են և միշտ ցանկանում են լինել ուշադրության կենտրոնում:
Ուղիղ կտրվածք
Այս սանրվածքն ասում է, որ դուք պարզ մտածելակերպ ունեցող անձնավորություն եք: Ձեզ դուր է գալիս ամեն բան անել պայծառ ու անհոգ կերպով: Այս ամենի հետ մեկտեղ սիրում եք զվարճանալ: Շատ քիչ դեպքերում եք ցուցաբերում ձեր «վայրի» կողմերը: Ունեք յուրօրինակ բնույթ, որը ոչ բոլորին է հասկանալի: Հայտնի եք ձեր հոգատարությամբ: Գնահատում եք բնությունը և վայելում եք պարզ բաներ, ինչպիսիք են անձրևն ու մեկ կտոր սենդվիչը:
Խառնված մազեր
Եթե դուք ունեք այսպիսի սանրվածք, ուրեմն շատ ազատ անձնավորություն եք: Հաճախ ձեզ ընկալում են, որպես կատարյալ անհոգ մարդ: Խելացի եք, այդ իսկ պատճառով ընտանիքում և ընկերական շրջապատում համարվում եք «խնդիր լուծող»: Սիրում եք գոհացնել ուրիշներին: Դժվար եք կենտրոնանում ինչ-որ բանի վրա, քանի որ ունեք բազում այլ հետաքրքրություններ: